ՌԱԴԻՈ

Սարգսյան. «Այս ընտրություններն ընդդիմություն ընտրելու մասին են, ոչ թե իշխանություն»

Виген Саркисян
ԱԺ արտահերթ ընտրություններում ՀՀԿ նախընտրական ցուցակը գլխավորող Վիգեն Սարգսյանը Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում խոսել է առաջիկա ընտրություններում ՀՀԿ դիրքորոշման մասին։
Sputnik
Սարգսյան. «Այս ընտրություններն ընդդիմություն ընտրելու մասին են, ոչ թե իշխանություն»
Սարգսյան. «Այս ընտրություններն ընդդիմություն ընտրելու մասին են, ոչ թե իշխանություն»

ՀՀԿ ցուցակի հրապարակումից հետո ընտրողն ի վիճակի կլինի գնահատել, թե որքանով է ՀՀԿ–ին հաջողվել սրբագրվել։ Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում ասել է ՀՀԿ փոխնախագահ Վիգեն Սարգսյանը։

«Այս ընտրություններում կա ակնհայտ  առաջնորդ, որը ստանալու է մեծամասնություն ու ձևավորելու է գործադիր իշխանություն։ Իսկ նրանք, ովքեր ցանկանում են, որ այդ առաջնորդն ու այդ քաղաքական ուժն ունենա հավասարակշռող գործիքակազմ խորհրդարանում և ժողովուրդն էլ ունենա իրական լծակ վերահսկելու այդ նույն կառավարության աշխատանքը, պետք է կողմնորոշվի, թե ում է վստահում այս ընտրություններում ընդդիմության դերը»,– ասել է Սարգսյանը։

Նրա խոսքով, այս ընտրություններն ավելի շատ ընդդիմություն ընտրելու մասին են և ոչ թե իշխանություն։