Ամեն ինչ հանուն Հայաստանի. Պրիմորիեի բնակիչը մոտ 4.400 դոլար է վճարել Երևան գալու համար

Տղամարդը երկար ժամանակ անտեսել է հարկադիր կատարողներին և չի վճարել պարտքերը, բայց երբ նրան արգելել են դուրս գալ Ռուսաստանից, արագ մարել է բոլոր պարտքերը, որպեսզի գա Հայաստան։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի — Sputnik. Պրիմորիեի բնակիչը խոշոր պարտքը մարել է Հայաստանում հանգստանալու համար։

Որքա՞ն զբոսաշրջիկ է այցելել Հայաստան 2018-ին

Պրիմորիեի երկրամասի դատական ակտերի հարկադիր կատարման դաշնային ծառայության վարչությունը հայտնում է, որ տղամարդը 300 հազար ռուբլի պարտք է ունեցել տարբեր վճարումների համար։

Հարկադիր կատարողները բազմաթիվ անգամ տեղեկացրել են կատարողական վարույթ հարուցելու մասին, փորձել են հնարավոր բոլոր միջոցներով հետ վերցնել պարտքերը, բայց տղամարդը համառորեն անտեսել է նրանց։

Բայց երբ նրան արգելել են դուրս գալ Ռուսաստանից, իր հանգիստը Հայաստանում ծրագրած տղամարդը կարճ ժամանակահատվածում գումար է գտել և մարել պարտքերը։