Երևանի կենդանաբանական այգու զեբրին թունավորել էին

Օրեր առաջ վնասված զեբրի թեման նոր զարգացումներ է ստանում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի — Sputnik. Երևանի կենդանաբանական այգու զեբրն այսօր` նոյեմբերի 13-ին, սատկել է։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին կենդանաբանական այգու տնօրինությունից։

Հետաքրքրական է, որ լաբորատոր հետազոտության տվյալներով, կենդանու արյան և մեզի մեջ հայտնաբերվել է մեծ քանակությամբ մկնդեղի (արսեն) պարունակություն։

Ու թեև զեբրի բուժումն իրականացրել են մի խումբ տեղացի կենդանաբույժներ` Լեհաստանի, Հոլանդիայի, Էստոնիայից, Մոսկվայի, Իրանի ու Վրաստանի իրենց կոլեգաների խորհրդատվությամբ, կենդանու կյանքը փրկել չի հաջողվել։

Կենդանուն թունավորելու դիտավորության կասկածով և հանգամանքները պարզելու համար դեռ նոյեմբերի 10-ին հաղորդում էր տրվել ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժին։

Այժմ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում դեպքի հանգամանքները պարզելու առնչությամբ։

Երևանի կենդանաբանական այգու զեբրին թունավորել էին

Հիշեցնենք, նոյեմբերի 6-ին զեբրին խնամողը գտել էր կենդանուն ոչ բնական դիրքով պառկած։ Տևական անշարժունակությունից դատելով նախապես կասկածներ էին առաջացել, որ կենդանու հետին վերջույթներից մեկը կոտրված է։