Հրդեհ ԱՄՆ «հայաբնակ նահանգում». սարսափելի լուսանկարներ Կալիֆոռնիայից

Sputnik

«Հանա Մոնտանա» պատանեկան սերիալի աստղ Մայլի Սայրուսը, Ջարեդ Բաթլերը, որը «300  սպարտացիները» ֆիլմի գլխավոր դերակատարն ու կանադացի երգիչ Նիկ Յանգն այն աստղերի թվում են, որոնք զրկվել են իրենց էլիտար տներից։

Այս տարվա նոյեմբերին Կալիֆոռնիայում բռնկված հրդեհը նահանգի պատմության ընթացքում ամենակործանիչն է ու ռեկորդային՝ զոհերի թվով։ Տվյալ պահին հայտնի է 31 մահացածի մասին։

Կրակը գրեթե ամբողջովին ոչնչացրել է նահանգի հյուսիսում գտնվող Պարադայս քաղաքը։ Հրդեհներ են բռնկվել նաև Մալիբու ու Կալաբասաս քաղաքներում, որտեղ գտնվում են հոլիվուդյան աստղերի ու հայտնի երաժիշտների տները։

Հրդեհների պատճառով հայտնի մարդիկ ստիպված արագորեն հավաքվել ու տարհանվել են սովորական քաղաքացիների պես։ Ավելի ուշ աստղերից մի քանիսը սարսափով իմացել են, որ իրենց շքեղ անշարժ գույքից  միայն մոխիր է մնացել։

Տնից զրկվել է նաև հոլիվուդյան աստղ Ջարեդ Բաթլերը։ Նա իր թվիթերյան էջում այրված տան ֆոնին լուսանկար է հրապարակել։

1 / 16
Ուղղաթիռը ջուր է թափում (2018 թվականի նոյեմբերի 10), Մալիբու, Կալիֆոռնիա
2 / 16
ԱՄՆ–ի Անտառային ծառայության հրշեջները Պարադայս քաղաքում, (2018 թվականի նոյեմբերի 8), Կալիֆոռնիա, ԱՄՆ
3 / 16
Հրդեհվող Պարադայսը, (2018 թվականի նոյեմբերի 8), Կալիֆոռնիա, ԱՄՆ
4 / 16
Կալիֆոռնիայի անտառային հրդեհների լուսանկարը արբանյակից (2018 թվականի նոյեմբերի 9), ԱՄՆ
5 / 16
Հրշեջները պայքարում են կրակի դեմ, (2018 թվականի նոյեմբերի 9), Մալիբու, Կալիֆոռնիա
6 / 16
Հրշեջները պայքարում են կրակի դեմ, (2018 թվականի նոյեմբերի 9), Մալիբու, Կալիֆոռնիա
7 / 16
Հրշեջը պայքարում է կրակի դեմ, (2018 թվականի նոյեմբերի 9), Մալիբու, Կալիֆոռնիա
8 / 16
Հրշեջը պայքարում է կրակի դեմ, (2018 թվականի նոյեմբերի 9), Մալիբու, Կալիֆոռնիա
9 / 16
Ինքնաթիռը կրակից պաշտպանող նյութ է նետում, երբ հրշեջները պայքարում են կրակի դեմ, (2018 թվականի նոյեմբերի 11), Մալիբու, Կալիֆոռնիա
10 / 16
Հրշեջները պայքարում են կրակի դեմ (2018 թվականի նոյեմբերի 11), Կալիֆոռնիա
11 / 16
Պարադայս, Կալիֆոռնիա
12 / 16
Անտառային հրդեհների հետևանքները Կալիֆոռնիայում. Լքված մեքենաները Պարադայսում (2018 թվականի նոյեմբերի 9), ԱՄՆ
13 / 16
Mama Celeste's Gastropub and Pizzeria–ն անտառային հրդեհներից հետո (2018 թվականի նոյեմբերի 12), Պարադայս, Կալիֆոռնիա
14 / 16
Մեքենայի մնացորդները ճանապարհի վրա անտառային հրդեհներից հետո (2018 թվականի նոյեմբերի 12), Պարադայս, Կալիֆոռնիա
15 / 16
Կնոջ արձագանքը անտառային հրդեհներին (2018 թվականի նոյեմբերի 9). Մալիբու, Կալիֆոռնիա
16 / 16
Պարադայս , Կալիֆոռնիա