Համով Հայաստան․ զբոսաշրջիկները պաշտում են այս անկրկնելի հայկական կոկտեյլը․ ո՞րն է գաղտնիքը

Հայաստան այցելող զբոսաշրջիկները նախընտրում են հենց այս օրիգինալ համով կոկտեյլը։
Sputnik

Sputnik Արմենիայի թղթակիցները «Համով Հայաստան» խոհարարական խորագրի շրջանակում պատմում են, թե ինչպես պատրաստել «Յասաման» կոկտեյլը։

Խմիչքը պատրաստելու համար օգտագործում են ջին, սկոտչ, յասամանի օշարակ, կիտրոնի հյութ, ձվի սպիտակուց, սառույց։

Ռեստորանի բար մենեջեր Վահե Երիցյանը կարծում է, որ յասամանը կոկտեյլին հաղորդում է անկրկնելի համ և բույր։

«Յասամանը միշտ առույգացնում է՝ անկախ տարվա եղանակից։ Ուստի մենք ընտրում ենք հենց այն», - ասաց Երիցյանը։

Դիտեք տեսանյութը, թե ինչպես պատրաստել կոկտեյլը։