Շնորհակալություն, որ չես մոռանում ժողովրդիդ․ Ալեքսիս Օհանյանը գաղտնի նախագիծ է սկսում

Ալեքսիսը պաթետիկ գրառման փոխարեն սովորական լուսանկար է հրապարակել, որն ավելի քան խոսուն է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի — Sputnik. Ամերիկահայ միլիոնատեր Ալեքսիս Օհանյանն Instagram-ի իր էջում հուզիչ լուսանկար է հրապարակել, որը բաժանորդներին հիշեցնում է Հայաստանում խոր արմատներ ունեցող շախմատային ավանդույթը։

Նա մի լուսանկար է հրապարակել, որում հայ տղամարդիկ շախմատ են խաղում։

«Գաղտնի նախագիծ, որի վրա աշխատում էի ու գրեթե պատրաստ եմ ներկայացնել ձեզ։ Ակնարկ․ պահանջում է համբերություն, համառություն ու իմաստություն», - լուսանկարին կից գրել է Ալեքսիսը։

Տիկնոջ համար Ալեքսիս Օհանյանի հաճելի անակնկալը հուզել է երկրպագուներին

«Հիանալի մարդ ես, Աստված օրհնի քեզ, որ չես մոռանում ժողովրդիդ», - գրել է օգտատերերից մեկը։

«Այնքան ուրախ եմ, որ չես մոռանում արմատներիդ մասին», - նշել է մեկ ուրիշը։

«Դու ոգեշնչում ես», - գրել է երրորդը։

«Հպարտանում ենք, որ հայ ես, բայց ավելի շատ հպարտանում ենք քո մարդկային տեսակով», - արձագանքել է ևս մեկը։

Թե ինչ նախագիծ է պատրաստվում ներկայացնել Ալեքսիս Օհանյանը, դեռ հասկանալի չէ։