Արցախում ծառայող զինվորները ձմռան են պատրաստվում. տեսանյութ

Համացանցում հրապարակված տեսանյութի հերոսներն Արցախի դիրքերը պաշտպանող զինծառայողներն են։
Sputnik

Ընդամենը 40 վայրկյան տևող տեսանյութում երևում է, թե ինչպես են զինվորները միմյանց փոխանցում փայտի կտորները։

Տեսանյութը, բնականաբար, ուղեկցվել է բազում մեկնաբանություններով։ «Մեռնեմ ձեր ջանին, ձեզ ղուրբան, իմ սիրելի զինվորներ, աստված ձեզ պահապան»,– գրել են տեսանյութի տակ։

Մեկն էլ նշել է, որ այն, ինչ անում են զինվորները, կոչվում է «դեմբելսկի ակորդ»։

Տեսանյութը մի քանի օրում դիտել են ավելի քան 45 հազար անգամ։