ՌԱԴԻՈ

Հաջորդ ԱԺ–ին օբյեկտիվ ընդդիմություն է պետք. Sputnik–ի հյուրը Տիգրան Ուրիխանյանն է

Ինտերակտիվ-Տիգրան Ուրիխանյան (03.11.18)
Sputnik

«Ալյանսը» հայտարարել է, որ ԱԺ արտահերթ ընտրությանը կմասնակցի առանձին ցուցակով, որը գլխավորելու է կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանը: Բանախոսը Sputnik Արմենիայի հետ զրույցում մեկնաբանում է, թե ինչու է քաղաքական ուժը որոշել մասնակցել արտահերթ ընտրություններին՝ նկատելով , որ դա քաղաքականության մեջ իր ասելիքը ունենալու ցանկացած ուժի անմիջական պարտականությունն է:

«Պետք է աշխատենք այն ընտրազանգվածի հետ, որը, ընդունելով մեր` նախկինում օբյեկտիվ ընդդիմադիր անփոփոխ կեցվածքը, հիմա ակնկալում է, որ հեղափոխական ուժի հետ ուս ուսի տված անցնելու ենք երկրի կառուցմանը»,– ասել է Ուրիխանյանը:

Հաղորդավար՝ Լուսինե Մկրտչյան