ԱՄՆ–ի հայաշատ նահանգում արտակարգ դրություն է

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Կալիֆոռնիա նահանգում արտակարգ դրություն է հայտարարել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի — Sputnik. ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում մոլեգնող հրդեհի հետևանքով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն արտակարգ դրություն է հայտարարել։ Այս մասին հայտնում է Սպիտակ տունը։

Քիմ Քարդաշյանի ընտանիքը տարհանվել է. ամերիկահայ գեղեցկուհին լուսանկար է հրապարակել

ԱՄՆ նախագահը կարգադրել է դաշնային օգնություն տրամադրել տեղի իշխանություններին:

Վերջին տվյալներով` հրդեհն արդեն 9 անձի կյանք է խլել, որից 5-ի դիակները հայտնաբերվել են այրված ավտոմեքենայի մեջ։

Հրդեհված բնակավայրերից տարհանել են մոտ 250 000 մարդու։

Փարադայս քաղաքի բնակչությունը` 27 000 մարդ, տարհանվել է ամբողջությամբ։

Հիշեցնենք` Կալիֆոռնիա նահանգում անտառային հրդեհը սկսել էր տարածվել չորեքշաբթի` նոյեմբերի 8-ին։

Հրդեհն արդեն 36 000 հեկտար տարածք է ընդգրկել։ Կրակը ոչնչացրել է 7 000 շինություն, հիմնականում` բնակելի տներ։