«Ես կհարվածեմ նրան ու կնեղանամ». մեծ աչքերով աղջկնակը ծիծաղեցնում է բոլորին

Համացանցում մեծ տարածում է ստանում ծիծաղելի տեսանյութը սարսափելի խելամիտ ու ծիծաղելի աղջկա մասնակցությամբ, որը հրաժարվում է սովորել ու այդ առիթով կռիվ է անում մոր հետ։
Sputnik

Կինը համոզում է  աղջկան սովորել, որ նա «տգետ չմնա», իսկ փոքրիկն իր տարիքի համար բավականին կտրուկ պատասխաններ է տալիս։ Նա հարցում է` ինչին է պետք ընդհանրապես  սովորելը ու հարց է տալիս, արդյո՞ք  մոր «գլխի հետ ամեն ինչ կարգին է, եթե նա հարյուր անգամ նույն բանն է կրկնում»։ Մեծ աչքերով աղջիկը տխրում է միայն այն ժամանակ, երբ մայրն ասում է, որ նրա փոսացու «Դավիթը կարող է էլ չսիրել նրան ու ավելի  խելացի աղջկա ընտրել»։

Բայց նրա ընկճված վիճակը երկար չի տևում ու մեծավարի ասում է մորը, որ այդ դեպքում «կհարվածի նրան ու կնեղանա»։

Օգտատերերը ակտիվորեն քննարկում են այդ զրույցը». ոմանք ծիծաղում են «Կհարվածեմ նրան» արտահայտության վրա` ասելով, որ այդ աղջիկն իր հասակակիցներից շատ ավելի խելացի է ու իր տարիքի համար բավականին շատ է սիրում խոսել։

Ոմանք պարզաբանում են, թե ինչ ազգության աղջիկ է ու գրում են. «Ելնելով աղջկա շքեղ աթոռից` նա հաստատ սովորելու կարիք չունի»։

Իսկ ոմանք էլ դատապարտում են մորը. «Մայրը ծաղրում է երեխային, այն էլ` ձայնագրելով։ Ամոթ է։ Պետք չէ սովորեցնել աղջկան, որ նրան կսիրեն միայն եթե նա խելացի լինի»։