Սիմոն Մարտիրոսյանը դարձավ աշխարհի չեմպիոն

Симон Мартиросян
Ծանրորդը միանգամից 2 ռեկորդ սահմանեց Թուրքմենստանում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի – Sputnik.  Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց թիմի անդամ, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Սիմոն Մարտիրոսյանը Թուրքմենստանում ընթացող աշխարհի առաջնությունում 109 կգ քաշային կարգում, ֆանտաստիկ ելույթով ու երկամարտի 435 կգ արդյունքով դարձավ աշխարհի չեմպիոն` միաժամանակ հրում վարժությունում ու երկամարտում սահմանելով աշխարհի նոր ռեկորդ:

Футбольный матч Лиги Наций УЕФА между сборными Армении и Македонии (16 октября 2018). Еревaн
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի մարզիչներին է միացել «Ռեալի» նախկին մարզիչը

Աշխարհի չեմպիոնի կոչումը հայ ծանրորդներից վերջին անգամ 2010 թվականին նվաճել էր Տիգրան Մարտիրոսյանը: Ութ տարվա ընդմիջումից հետո մենք ունեցանք աշխարհի նոր չեմպիոն ծանրամարտում:

Աշխաբադ մեկնելուց առաջ Սիմոն Մարտիրոսյանը Լեհաստանի Զամոսկ քաղաքում նվաճեց մինչև 23 տարեկան ծանրորդների Եվրոպայի չեմպիոնի կոչումը երկամարտի 420 կգ (190+230) արդյունքով: Հայ երիտասարդ ծանրորդը «մեծերի» մրցումներում առաջին անգամ չէ, որ մրցահարթակ է դուրս գալիս ու հասնում մեծ նվաճումների: Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիրն այս մրցումներում էլ հաղթողի հիմնական հավակնորդներից մեկն էր:

Տակտիկական շատ ուժեղ ու լարված պայքարում մեդալի հիմնական հավակնորդներն անընդհատ փոխում էին իրենց նախնական պատվիրված քաշերը: Մեդալի հավակնորդներից նեկը՝ չինացի մարզիկ Յանգ Ժին, առաջինը դուրս եկավ մրցահարթակ ու գլխավերևում պահեց 186 կիլոգրամանոց ծանրաձողը: Իսկ հետո հերթը հասավ Ռիոյի օլիմպիական չեմպիոն Ռուսլան Նուրուդինովին, որն առաջին մոտեցման ժամանակ տեխնիկական սխալ թույլ տվեց, ու 187 կգ քաշը մրցավարները չհաշվեցին: Ու այդ մոտեցումից հետո օլիմպիական չեմպիոնը ձախողեց հաջորդ երկու մոտեցումներն ու, զրո ստանալով, դուրս մնաց հետագա պայքարից:

Спортивная гимнастика. Чемпионат мира. Отдельные снаряды. Второй день
Պուտինի գնահատանքին արժանացած հաղթանակը. ինչու Երևանում Արթուր Դալալոյանին «չեն սպասում»

Պոկում վարժությունում Սիմոնն իր ելույթները սկսեց 190 կգ կշռող ծանրաձողին մոտենալով ու շատ վստահ և հանգիստ կատարեց իր գործը: Պոկում վարժությունում պայքարը ոսկե մեդալի համար ծավալվեց Մարտիրոսյանի ու Յանգ Ժիի միջև: Սիմոն Մարտիրոսյանը պահեց գլխավերևում աշխարհի ռեկորդ համարվող 197 կգ–ը, բայց մրցավարները տեխնիկական սխալ տեսան ու չհաշվեցին քաշը: Սիմոնը 195 կգ արդյունքով պոկում վարժությունում ճանաչվեց երկրորդը, իսկ չեմպիոնի կոչումն այս վարժությունում 196 կգ արդյունքով շնորհվեց չինացի Յանգ Ժիին:

Պարզ դարձավ, որ հենց այս երկու ծանրորդներն էլ վիճարկելու են աշխարհի չեմպիոնի կոչումը երկամարտում: Յանգ Ժին ամեն ինչ արեց Մարտիրոսյանին տակտիկական պայքարի մեջ ներքաշելու համար, բայց ապարդյուն: Սիմոնն առաջին մոտեցման համար պատվիրել էր 230 կգ, իսկ չինացին երեք մոտեցումներից հետո ցույց տվեց 223 կգ արդյունք, ու մեր մարզիկին առաջին իսկ մոտեցման ժամանակ ապահովեց աշխարհի չեմպիոնի կոչումը:

Սիմոնը փայլեց իր վարպետությամբ: 21–ամյա երիտասարդը ուղղակի հիացմունք պատճառեց իր սլացիկ, գեղեցիկ ու վստահ գործողություններով, հայ ծանրամարտիկը ոչ մի շանս չտվեց ոչ ոքի, ու դարձավ մոլորակի լավագույն ծանրորդը 109 կգ քաշային կարգում: