Մասնագիտություն և մեծ արվեստ. Ստենինի անվան ֆոտոլրագրության մրցույթի լուսանկարները

Sputnik

«Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ–ն ՅՈՒՆԵՍԿՕ–ի հարցերով հանձնաժողովի հովանու ներքո ստեղծել է Անդրեյ Ստենինի անվան մրցույթը 2014թ–ին` ի հիշատակ ֆոտոլրագրողի, որը մահացել է Ուկրաինայի հարավ–արևելքում մասնագիտական պարտքը կատարելիս։

«Ինձ թվում է, որ սա հետաքրքիր է, առավել ևս, որ հիմա սա հասանելի է դարձել իսկապես հսկայական թվով մարդկանց։ Հիշում եմ, թե ինչպես էի Պիոներների պալատում լուսանկարչություն սովորում։ Շատ լուրջ աշխատանք է», – ասել է նա` նկատի ունենալով ժապավենով նկարահանումը։

«Դա լուրջ և պատասխանատու մասնագիտություն է, մեծ արվեստ։ Ես ձեզ շնորհավորում եմ», – ասել է նա` դիմելով մրցույթի մասնակիցներին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

«Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ–ի գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովն առաջարկել է վարչապետին մյուս տարի սեփական աշխատանքները ներկայացնել։

Բայց Մեդվեդևը խոստովանել է, որ չի մրցի պրոֆեսիոնալների հետ։ Որպես նվեր` նա Կիսելյովին և «Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ–ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանին է հանձնել իր աշխատանքներով ալբոմը։

Ցուցահանդեսի լավագույն կադրերը կարելի է դիտել Sputnik Արմենիայի ֆոտոշարքում։

1 / 16
Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, «Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ–ի ֆոտոինֆորմացիայի միավորված տնօրինության տնօրեն Ալեքսանդր Շտոլը, «Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ–ի գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովը և RT և «Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ–ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը Անդրեյ Ստենինի անվան ֆոտոլրագրության 4–րդ միջազգային մրցույթի հաղթողների հետ հանդիպման ժամանակ։
2 / 16
Լրագրողները Անդրեյ Ստենինի անվան ֆոտոլրագրության 4–րդ միջազգային մրցույթի հաղթողների ցուցահանդեսի բացմանը։
3 / 16
Ստենինի անվան ֆոտոլրագրության մրցույթի բացում
4 / 16
Անդրեյ Ստենինի անվան ֆոտոլրագրության 4–րդ միջազգային մրցույթի հաղթողների ցուցահանդեսի այցելու։
5 / 16
Լուսանկարիչ Շիվա Հադեմի (Իրանը), զբաղեցրել է առաջին տեղը «Դիմանկար։ Մեր ժամանակի հերոսը։ Սերիաներ» անվանակարգում։
6 / 16
Անդրեյ Ստենինի անվան ֆոտոլրագրության 4–րդ միջազգային մրցույթի հաղթողների ցուցահանդեսի այցելու։
7 / 16
Լուսանկարիչ Ալեքսեյ Ֆիլիպով (Ռուսաստան)` զբաղեցրել է երկրորդ տեղը «Սպորտ։ Սերիաներ» անվանակարգում և երրորդ տեղը «Դիմանկար։ Մեր ժամանակի հերոսները» անվանակարգում։
8 / 16
Անդրեյ Ստենինի անվան ֆոտոլրագրության 4–րդ միջազգային մրցույթի հաղթողների ցուցահանդեսի այցելու։
9 / 16
Լուսանկարիչ Անաս Քամալ (Եգիպտոս), զբաղեցրել է երրորդ տեղը «Իմ մոլորակը։ Սերիաներ» անվանակարգում։
10 / 16
«Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ–ի գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյով։
11 / 16
Լուսանկարիչ Սերգեյ Գապոն (Բելառուս). զբաղեցրել է առաջին տեղը «Իմ մոլորակը։ Անհատական աշխատանքներ» անվանակարգում։
12 / 16
Անդրեյ Ստենինի անվան ֆոտոլրագրության 4–րդ միջազգային մրցույթի հաղթողների ցուցահանդեսի այցելու։
13 / 16
Լուսանկարիչ Ջասթին Սալիվան (ՀԱՀ)` զբաղեցրել է առաջին տեղը «Գլխավոր նորություններ։ Անհատական աշխատանքներ» անվանակարգում և երկրորդ տեղը «Իմ մոլորակը։ Սերիաներ» անվանակարգում։
14 / 16
Այցելուն Սեբնեմ Կոսկունի (Թուրքիա) «Նախաճաշ նավահանգստում» լուսանկարի մոտ։
15 / 16
Լուսանկարիչ Յունես Հանի Սոմի Սոֆլաի (Իրան)` զբաղեցրել է երկրորդ տեղը «Գլխավոր նորություններ։ Սերիաներ» անվանակարգում։
16 / 16
Պետական պատմական թանգարանի շենքը, որտեղ տեղի է ունենում Անդրեյ Ստենինի անվան ֆոտոլրագրության 4–րդ միջազգային մրցույթի հաղթողների ցուցահանդեսը։