Լեգենդար Արթուրո Սանդովալը Երևանում նվագեց Ալեքսանդր Հարությունյանի «Քարավանը». տեսանյութ

Հանրահայտ դաշնակահար ու փողահար Արթուրո Սանդովալը Yerevan Jazz Fest 2018 ամենամյա միջազգային փառատոնի բացման ժամանակ նվագեց հայ կոմպոզիտոր Ալեքսանդր Հարությունյանի «Քարավան» ստեղծագործությունը։
Sputnik

Երաժշտին նվագակցում էր Հայաստանի պետական ջազ նվագախումբը` Արմեն Հյուսնունցի գլխավորությամբ։

Նշենք, որ Yerevan Jazz Fest միջազգային ջազային փառատոնն անցկացվում է ամեն տարի Երևանում։ Այս տարի այն կտևի մինչ նոյեմբերի 20–ը։

Փառատոնն այս տարի ընդլայնել է աշխարհագրությունը. համերգներ են անցկացվելու Հայաստանի տարբեր քաղաքներում և Արցախում։