Մոսկվայում տարհանում են «Երևան Պլազա» առևտրի կենտրոնի այցելուներին

Առևտրի կենտրոնում տեղակայված McDonald's–ի աշխատակիցներին ու այցելուներին դուրս են բերել շենքից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի — Sputnik. Մոսկվայի հարավում, Տուլսկայա 13 հասցեում գտնվող «Երևան Պլազա» առևտրի կենտրոնում այս պահին ընթանում է կենտրոնի այցելուների տարհանման գործընթաց։

Այս մասին հայտնում են ռուսաստանյան լրատվամիջոցները` տեղի իրավապահ մարմիններին հղում անելով։

Ըստ հրապարակումների` տարհանման պատճառը պայթյունի վտանգի մասին իրավապահների ստացած տեղեկություն է։

Դեպքի վայր են մեկնել հատուկ ծառայությունների աշխատակիցները։ Այժմ նրանք ստուգում են տարածքը։