«Ամուսնու և կնոջ զրույց». կրակոտ զույգն ապշեցնում է Խաչատրյանի «Սուսերով պարով». տեսանյութ

Պատկերացնո՞ւմ եք` ինչ կստացվի, եթե խառնեն դաշնամուրային զույգի անսովոր ոճը և Խաչատրյանի «Սուսերով պարը»։ Դիտեք Գրեգ Անդերսոնի և Էլիզաբեթ Ջոյ Ռոյի հրաշալի ելույթը։
Sputnik

Արամ Խաչատրյանի ստեղծագործության հիանալի կատարումը մի քանի հարյուր հազար դիտում է հավաքել համացանցում։ Օգտատերերը գովել են դասական երաժշտության հայտնի կատարողներին և հայտնի կոմպոզիտորին։

Գրեգ Անդերսոնի և Էլիզաբեթ Ջոյ Ռոյի դաշնամուրային դուետը հայտնի է ամբողջ աշխարհում` իր ադրենալինով լի ելույթներով, օրիգինալ մշակումներով և անիրական տեսահոլովակներով։ Facebook–ի օգտատերերից շատերն ըստ արժանվույն են գնահատել տեսանյութը և հիացական մեկնաբանություններ գրել համացանցում։

«Նախկինում ես կարծում էի, որ սա սուսերով պար է, և միայն հիմա հասկացա, որ սա խոհանոցում ամուսնու և կնոջ խոսակցություն է», – կատակել է Մարինա Բաչուրինան։

Արամ Խաչատրյանը «Սուսերով պարը» գրել է «Գայանե» բալետի վերջին գործողության համար։