Գյումրիում մեծարեցին Կուրսկի ճակատամարտի մասնակից շիրակցի վետերաններին

Կուրսկի ճակատամարտը ոչ միայն Մեծ Հայրենականի, այլ մինչ այս մարդկության պատմության ամենախոշոր ճակատամարտերից է՝ կիրառված միջոցների ու կենտրոնացված ուժերի հաշվարկով։ 49 օր ու գիշեր տևած ճակատամարտը որոշեց ոչ միայն Երկրորդ աշխարհամարտի, այլև մարդկության ողջ նորագույն պատմության ընթացքը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի — Sputnik, Արմենուհի Մխոյան. Գյումրիում, նոյեմբերի  7-ին  ՌԴ մշակույթի ու գիտության կենտրոնում,  կենտրոնի, «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի, ինչպես նաև  Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի ու սահմանապահ ջոկատի նախաձեռնությամբ տեղի ունեցավ տոնական միջոցառում՝  նվիրված Կուրսկի հերոսամարտի 75 ամյակին:

Գյումրիում մեծարեցին Կուրսկի ճակատամարտի մասնակից շիրակցի վետերաններին

Միջոցառման գլխավոր հերոսները վետերաններն էին՝ Շիրակի մարզի տարածքից ռազմաճակատ մեկնած: Նրանց շարքերում էր նաև Լուկաշ Սանոսյանը:

ԱՊՀ. մենք ոչ միայն ընդհանուր անցյալ ունենք, այլ նաև` ընդհանուր ապագա

94 ամյա վետերանն արդեն դժվարությամբ հիշելով իր անցած ուղին՝  դժվարին ու հաղթական օրերը, Sputnik Արմենիային  փաստեց՝  Կուրսկում ամենաբարդ  ու  դժվարին ճակատամարտերից էր, բայց և պատերազմի ողջ ընթացքը հենց այստեղ ու Ստալինգրադում որոշվեց:

«18 տարեկան էի, երբ Ախուրյանի շրջանի Այգաբաց գյուղից  մեկնեցի ռազմաճակատ,  նախ հետախույզ էի, ապա ռադիստ, եղել եմ Ուկրաինայում, Բելառուսում, Լատվիայում, Լիտվայում, Էստոնիայում  և  այսպես մինչև վերջ, վիրավորվել եմ, բայց էլի  ռազմաճակատ եմ մեկնել, մինչև  Բեռլին հասել  ու քոչարի  էլ եմ պարել»,-ասում է Լուկաշ պապն  ու խորհուրդ տալիս  երիտասարդներին շատ սիրել հայրենիքը:

Գյումրիում մեծարեցին Կուրսկի ճակատամարտի մասնակից շիրակցի վետերաններին

Հայրենիքը սիրելու ու Մեծ Հայրենականի ժամանակ պապերի ու հայրերի անձնազոհ սխանքը միշտ գնահատելու ու չմոռանալու խորհուրդը նաև ներկայիս  զինվորականներին հղեցին՝ 102-րդ  ռազմաբազայի ու սահմանապահ ջոկատի ղեկավարները:

Ձիթողցյանի հյուրասիրությունից մինչև քյալլայի համտեսում. Գյումրին զարմացրեց փոխվարչապետին

Կուրսկի հերոսամարտի 75 ամյակի առթիվ ՝ հերոսամարտի հուշամեդալով ու պատվոգրով պարգևատրվեցին Կուրսի ճակատամարտի մասնակից շիրակցի 3 վետերան այդ թվում նաև Լուկաշ պապը: Պատվոգրեր ու նվերներ էր նախատեսված նաև մյուս վետերաններին: Ի դեպ, այս տարի հուլիսին Կուրսի ճակատամարտի մասնակից շիրակցի վետերանները անձամբ էին եղել Կուրսկում ու ծաղիկներ խոնարհել իրենց զինակից ընկերների  հիշատակին՝  եղբայրական գերեզմանին  ու մասնակցել հաղթական շքերթին :

Կուրսկի ճակատամարտը Հայրենական մեծ պատերազմի վճռական մարտական գործողություններից է:

Գյումրիում մեծարեցին Կուրսկի ճակատամարտի մասնակից շիրակցի վետերաններին

Տեղի է ունեցել 1943թ. հուլիսի 5-ից մինչև օգոստոսի 23-ը և համարվում է Մոսկվայի և Ստալինգրադի ճակատամարտերի տրամաբանական շարունակությունը, որը բեկումնային նշանակություն է ունեցել, քանի որ խորհրդային զորքերի` հյուսիսից հարավ ձգվող մոտ 2000 կմ ճակատի երկայնքով գտնվող բոլոր զորամիավորումները հարձակման անցան, և ֆաշիստական Գերմանիայի կայծակնային պատերազմի` «բլիցկրիգի» պլանը վերջնականապես տապալվեց: