Փաշինյանը մեկնում է Ղազախստան

Աստանայում նախանշված է ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նիստը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի — Sputnik. ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 8-9-ը աշխատանքային այցով կմեկնի Ղազախստանի Հանրապետություն: Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։

Ըստ հաղորդագրության` Փաշինյանն Աստանայում կմասնակցի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հավաքական անվտանգության խորհրդի նիստին:

Հարցը միայն գլխավոր քարտուղարը չէ. ՀԱՊԿ–ը պետք է լրացնի սպիտակ կետերը

Այցի ընթացքում նախատեսվում է վարչապետի պաշտոնակատարի հանդիպումը տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Ինչպես արդեն հայտնել ենք, Աստանա է մեկնում նաև ՀՀ արտգործնախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը` ՀԱՊԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի, անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին մասնակցելու համար։

Նիստերը տեղի կունենան այսօր և վաղը` նոյեմբերի 7-ին և 8-ին` հավաքական անվտանգության խորհրդի նիստին ընդառաջ։

Հիշեցնենք` ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում 3 տարի ժամկետով նշանակված Հայաստանի ներկայացուցիչ Յուրի Խաչատուրովի լիազորությունները դադարեցվել էին նոյեմբերի 2-ին` նրան քրեական գործով առաջադրված մեղադրանքի հիմքով։

Դավիթ Տոնոյանը դեմ է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը զիջելուն

Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով, այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է ՀՀ սահմանադրական կարգը:

Աստանայում նոյեմբերի 8-ին ՀԱՊԿ հավաքական անվտանգության նիստում նախատեսվում է ՀԱՊԿ նոր ղեկավարի նշանակումը։

Ըստ ԶԼՄ–ների` երեկ խմբագիրների հետ հանդիպման ժամանակ Փաշինյանը բարձրաձայնել է Վաղարշակ Հարությունյանի անունը՝ որպես Հայաստանի պաշտոնական թեկնածուի: