Շիրակի մարզպետը Ցոլակյանի կողմից միջամտություն դեռ չի տեսել

Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանն անդրադարձել է Շիրակի նախկին մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի առաջադրման շուրջ տարածված լուրերին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի – Sputnik. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ԱԺ արտահերթ ընտրություններում 15 ռեյտինգային թեկնածու կունենա Շիրակի մարզում։ այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը:

Կոտայքում կառաջադրվեն Սասուն Միքայելյանն ու մարզպետը

Մարզպետը նշեց, որ մարզում թեժ ընտրապայքար է կանխատեսում։

«ՔՊ-ն մեծ շանսեր ունի Շիրակում, սոցիալական խնդիրները հիասթափության պատճառ չեն, քանի որ մարդիկ հասկանում են` 30 տարում կուտակված խնդիրները հնարավոր չէ մի քանի ամսում լուծել»,-ասաց նա։

Սարուխանյանը հստակ գնահատական չտվեց մարզում առաջադրված ռեյտինգային թեկնածու, արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանի օգտին վարչական ռեսուրսի ու հին կապերի օգտագործման մասին լուրերին:

«Ընտրությունները կսկսվեն, կտեսնենք»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է սոցիալական վիճակին, մարզպետը նշեց, որ Գյումրիում լայնածավալ շինարարական աշխատանքների մեկնարկով մեծապես կրճատվել է գործազրկությունը, բայց խնդիրներն ու անելիքները մարզում դեռ շատ են: Մարզպետը պաշտոնավարման կարճ ժամանակահատվածում 3500 քաղաքացու է ընդունել ու մարզի բազում խնդիրների մասին հենց նրանցից է տեղեկացել:

Հիշեցնենք` ԱԺ արտահերթ ընտրությունը նախատեսված է դեկտեմբերի 9-ին։