Թավշյա էր, դարձավ գաստրոնոմիական. Yerevan Food Fest–ի «հեղափոխական» ավարտը

Yerevan Food Fest փառատոնը երկրում իսկական հեղափոխություն արեց գաստրոնոմիայի ոլորտում։ Այն երկար կհիշեն ինչպես տեղի բնակիչները, այնպես էլ մայրաքաղաքի հյուրերը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի – Sputnik. Մաճառ, վինեգրետ ու «կաթնային գետեր, կիսելային ափեր», հիանալի աղանդեր։ Սա Yerevan Food Fest գաստրոնոմիական փառատոնի եզրափակիչ ընթրիքի ժամանակ պատրաստված ուտեստների ամբողջական ցանկը չէ։ Կազմակերպիչների կարծիքով` փառատոնը երկրի ռեստորանային ոլորտում իսկական հեղափոխություն արեց։

Yerevan Food Fest-ը ավարտվեց այսօր՝ նոյեմբերի 6–ին, ընթրիքով, որը պատրաստել էին «Մատրյոշկա» ռեստորանի շեֆ–խոհարար Վլադ Պիսկունովն ու Yasaman ռեստորանի շեֆ–խոհարար Արտակ Մանուկյանը։

Երբ շեֆերը հարմարվում են

Որպես ապերիտիվ մորու մաճառ մատուցեցին, որպես խորտիկ շեֆերն առաջարկեցին «մատրյոշկա» վինեգրետ։

Թավշյա էր, դարձավ գաստրոնոմիական. Yerevan Food Fest–ի «հեղափոխական» ավարտը

Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում Վլադ Պիսկունովն ասաց, որ Հայաստանում նա ստիպված էր ջանք թափել` մոսկովյանինին նման արդյունք ստանալու համար։

Թավշյա էր, դարձավ գաստրոնոմիական. Yerevan Food Fest–ի «հեղափոխական» ավարտը

«Վինեգրետի համար բանջարեղենը եփում եմ փայտով վառարանի մեջ։ Նրանք մի փոքր ավելի թեթև են դառնում ու համը կենտրոնանում է։ Այստեղ վառարան չկար, մանղալի վրա էլ չստացվեց, այդ պատճառով ստիպված էի մի փոքր փոխել հերթականությունը։ Նույն համը ստացանք, ինչ Մոսկվայում, բայց այլ միջոցներով», – ասաց Պիսկունովը։

Թավշյա էր, դարձավ գաստրոնոմիական. Yerevan Food Fest–ի «հեղափոխական» ավարտը

Տեղական իրողությանը հարմարվեց նաև «ձկնային կուլեբյական». այստեղ ավանդական ռուսական նրբաբլիթները փոխարինեցին լավաշով։

Թավշյա էր, դարձավ գաստրոնոմիական. Yerevan Food Fest–ի «հեղափոխական» ավարտը

Հյուրերը համտեսեցին նաև մոսկովյան ձևով պատրաստված ճուտ ու շիլայով գառան կողեր։

Թավշյա էր, դարձավ գաստրոնոմիական. Yerevan Food Fest–ի «հեղափոխական» ավարտը

Իսկ աղանդերը մորու հետաքրքիր թեթև լցոնքից էր, որի պատրաստման գաղտնիքը շեֆերը չբացահայտեցին։

Թավշյա էր, դարձավ գաստրոնոմիական. Yerevan Food Fest–ի «հեղափոխական» ավարտը

«Սա մեզ համար հետաքրքիր փորձ էր, հետաքրքիր էր Վլադի հետ աշխատել։ Հնարավոր է, նրանից որոշ բաներ կփոխառեմ, ինքս էլ պատրաստվում են նրան ավանդական ավելուկով ապուր պատրաստել սովորեցնել», – Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասում է Մանուկյանը։

Թավշյա էր, դարձավ գաստրոնոմիական. Yerevan Food Fest–ի «հեղափոխական» ավարտը

Գաստրոնոմիական իրողություն

Գաստրոնոմիական փառատոնի ղեկավար Աննա Մազմանյանը վստահ է, որ Yerevan Foof Fest–ը մինի հեղափոխություն է արել։ Նրա խոսքով` փառատոնը հաճախորդի ու խոհարարի միջև շփման մշակույթ է զարգացնում նաև այլ մշակույթի ընկալում ու մատուցում է սովորեցնում։

«Փառատոնն օգնում է արտասահմանցիներին ընկալել այլ մշակույթ, այս դեպքում` հայկականը։ Ցույց տալ, թե ինչ են կարող նրանք բերել մեր խոհանոց, մեր մթերքով ստեղծել», – Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Մազմանյանը։

Թավշյա էր, դարձավ գաստրոնոմիական. Yerevan Food Fest–ի «հեղափոխական» ավարտը

Նրա խոսքով` շեֆերը միշտ ընդհանուր լեզու կգտնեն, սակայն փառատոնն օգնեց նրանց կամուրջները մոտեցնել, ինչը շատ կարևոր է հետագայում փորձի փոխանակման տեսանկյունից։

Նա նաև ընդգծեց, որ ապագայում փառատոնը խոստանում է դառնալ ոչ միայն ավելի ծավալուն, այլև ավելի գրավիչ:

Հայաստանում տեղի են ունենում բազմաթիվ փառատոններ՝ գինու, ձմերուկի, խորովածի, տոլմայի, ղափամայի, գարեջրի, գինու և նույնիսկ՝ ազգային տարազի։

Ոլորտի փորձագետները կարծում են, որ սրանով բարձրանում է երկրի գրավչությունը ու շեշտում, որ նաև այս ամենի արդյունքում է 2017թ-ին Հայաստան այցելել  մոտ 15 միլիոն զբոսաշրջիկ, ինչը 18,7 տոկոսով ավելի է, քան 2016թ-ին։ Այս տարվա առաջին կիսամյակում այդ ցուցանիշն աճել է ևս 10,2 տոկոսով։

Sputnik Արմենիա գործակալությունը փառատոնի ինֆորմացիոն հովանավորն է: