Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի մարզիչներին է միացել «Ռեալի» նախկին մարզիչը

Իսպանացի ֆիզպատրաստության մարզչի հետ արդեն պայմանագիր է ստորագրվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի – Sputnik. Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պայմանագիր է ստորագրել իսպանացի մասնագետ Խավիեր Մինյանոյի հետ, որը համալրել է Արմեն Գյուլբուդաղյանցի մարզչական շտաբը և պատասխանատու է լինելու Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստների ֆիզիկական պատրաստության համար: Այս մասին հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։

Հաղթարշավից մոտ կես դար անց. հայկական ֆուտբոլը հիշողություններով չպետք է ապրի

Խավիեր Մինյանոն ֆիզպատրաստության գծով ամենահայտնի մասնագետներից է Եվրոպայում: 11 տարի աշխատել է Մադրիդի «Ռեալում»: Այդ ընթացքում 2 անգամ՝ 2000 և 2002 թվականներին, նվաճել է Չեմպիոնների լիգայի գավաթը՝ ընդգրկված լինելով Վիսենտե Դել Բոսկեի մարզչական շտաբում: Մինյանոն 8 տարի ընդգրկված է եղել նաև Իսպանիայի ազգային հավաքականի մարզչական շտաբում՝ այդ ընթացքում դառնալով աշխարհի (2010) և Եվրոպայի (2012) չեմպիոն:

Մինյանոն աշխատել է նաև թուրքական «Բեշիքթաշում» և իսպանական «Ռասինգում», իսկ իսպանացու վերջին աշխատատեղը եղել է Հարավային Կորեայի ազգային հավաքականը: