Կառավարությունն էլեկտրամոբիլների ներմուծումն ԱԱՀ-ից ազատելու մեխանիզմ է առաջարկում

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը տեղադրվել է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում՝ e-draft.am կայքում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի — Sputnik. Հայաստանի Հանրապետության կառավարությունն առաջարկում է ավելացված արժեքի հարկից ազատել էլեկտրական շարժիչով ավտոմեքենաների ներմուծումը, եթե դրանք ներմուծման հաջորդող օրվանից մեկ տարվա ընթացքում չեն արտահանվի, այդ թվում՝ ԵԱՏՄ անդամ երկրներ:

Այս մասին տեղեկանում ենք իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական e-draft.am կայքից:

Օրենքը, ընդունվելու դեպքում, ուժի մեջ կմտնի 2019 թվականի հուլիսի 1-ից և կգործի մինչև 2030 թվականի դեկտեմբերի 31-ը:

2019թ-ին Հայաստանի բյուջեն կաճի՝ արտաքին պարտքին զուգահեռ

Օրենք  ի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է օդի աղտոտվածության նվազեցմանն ուղղված էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների կիրառումը խթանելու հետ։ Աշխարհում էլեկտրամոբիլների օգտագործումն արագ տեմպերով ավելանում է՝ պայմանավորված ինչպես դրանց բազմազանության ավելացմամբ, այնպես էլ տարատեսակ պետական արտոնությունների և էկոլոգիական համեմատական անվտանգության հետ։

«Հայաստանում հիբրիդային և էլեկտրականությամբ սնուցվող շարժիչներով աշխատող ավտոտրանսպորտային միջոցների համար բնապահպանական հարկի գծով սահմանված է արտոնություն։ ՀՀ հարկային օրենսգրքի 172-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ հիբրիդային և էլեկտրականությամբ սնուցվող շարժիչներով աշխատող ավտոտրանսպորտային միջոցների համար բնապահպանական հարկ վճարողները, այդ ավտոտրանսպորտային միջոցների մասով, ազատվում են մթնոլորտային օդ վնասակար նյութեր արտանետելու համար բնապահպանական հարկից։

Հարկեր և ոչ միայն. ի՞նչն է բարելավել Հայաստանի դիրքերը Doing Business-2019 վարկանիշում

Իսկ Երևան քաղաքի ավագանու 2017 թվականի փետրվարի 14-ի N675-Ն որոշմամբ՝ որպես վառելիք բացառապես էլեկտրաէներգիա օգտագործող և բացառապես էլեկտրական շարժիչով աշխատող ավտոտրանսպորտային միջոցի սեփականատերերին տրամադրվել է արտոնություն՝ ազատելով ավտոկայանատեղի համար սահմանված տեղական վճարից։ Մինչդեռ նշված արտոնությունները գործնականում չեն խրախուսում էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների կիրառումը ՀՀ-ում։

ԱԱՀ-ի գծով արտոնությունները կիրառվում են մի շարք եվրոպական երկրներում։ Մի քանի երկրներում դա խթանման միակ մեթոդն է, կամ կիրառվում է ձեռքբերման սուբսիդավորման հետ զուգահեռ։ ԱԱՀ արտոնության տրամադրումն ամենաարդյունավետն է, հաշվի առնելով, որ նման արտոնություն կիրառող երկրները առաջատարներն են էլեկտրամոբիլների տեսակարար կշռով»,- ասված է նախագծի հիմնավորման մեջ։