Ամերիկացիների նավթային էմբարգոն. ԱՄՆ–ն ցուցադրում է, որ կարող է դեմ գնալ բոլորին

Պատժամիջոցների քաղաքականությունը, որն այսուհետ ամենուրեք կիրառում է Վաշինգտոնը, ավելի շատ այդ երկրի գործող նախագահի PR արշավն է։
Sputnik

Sputnik Արմենիայի քաղաքական վերլուծաբան Արման Վանեսքեհյան

Ահա եկավ այն օրը, երբ ԱՄՆ–ը պաշտոնապես գործարկեց Իրանի դեմ պատժամիջոցների երկրորդ փուլը։ Պատժամիջոցներ, որոնք ինչպես խոստացել են Վաշինգտոնում, պետք է «պատառ–պատառ անեն իրանական տնտեսությունը»։

Ի դեպ, ծանոթ ձևակերպումներ են, այնպես չէ։ Հիշում ենք, որ Օբամայի վարչակազմի աշխատակիցներն այդպես էին բնութագրում Ռուսաստանի դեմ պատժամիջոցները Ղրիմի հանրաքվեից հետո։

Պատժամիջոցները չեն ստիպի Իրանին կատարել ԱՄՆ պահանջները. Օբամայի նախկին օգնական

Այսօր հանկարծ ստացվում է, որ այդ հակառուսական պատժամիջոցների պատճառով առաջին հերթին տուժել են ոչ թե ռուսները, այլ ամերիկացիների ամենամոտ դաշնակիցները` եվրոպացիները։ Իսկ դա ավելորդ անգամ վկայում է, որ պատժամիջոցների քաղաքականությունը, որը վերջին շրջանում բացահայտ կերպով չարաշահում է Վաշինգտոնը, ընդամենը յուրահատուկ PR քայլ է։

Ինչպես ասել է այսօր ռուս նահանգապետ Ալեքսեյ Պուշկովը, «ընդամենը շատ աղմուկ և պաթոս», քանի որ իրանական նավթը շարունակում են գնել ոչ միայն ութ երկրներ, որոնց մասին ասել են ամերիկացիները, այլ նաև մյուսները։

Այնպես որ ստացվում է, որ հակաիրանական պատժամիջոցների այդ երկրորդ փուլն ընդամենը «Թրամփի ոճով նոր շոու է»։

«Սկսվել է ֆանֆարաներից, բայց ԱՄՆ–ի մոտ չի ստացվի նավթային բոյկոտ», – գրել է Պուշկովը իր Twitter-ում։

Ավելին, նախօրեին մի շարք արևմտյան վերլուծական պարբերականներ հետաքրքիր թվեր են հրապարակել` կապված պատժամիջոցների հետ, որոնցով ամերիկացիները «պատվել» են Ռուսաստանին։

Հայաստանն ուզում է ամրապնդել Իրանի հետ «թմրանյութային» համագործակցությունը

Եթե դատենք այդ թվերից, ապա այսօր Ռուսաստանի դեմ ԱՄՆ–ի ընդունած պատժամիջոցները ավելի քան լուրջ ֆինանսական հարված են հասցնում եվրոպական պետություններին։

Օրինակ, Գերմանիան ամեն ամիս կորցնում է մոտ յոթ հարյուր միլիոն դոլար։ Դա լուրջ թիվ է, հատկապես, եթե հաշվի առնենք, որ դա ընդամենը վնասի ընդհանուր գումարի 40 տոկոսն է` հասցված Եվրոպային պատժամիջոցների հետևանքով։

Այնպես որ, երբ խոսում են ամերիկյան պատժամիջոցների քաղաքականության մասին` ուղղված այս կամ այն պետության դեմ, անպայման պետք է հաշվի առնել նաև հակառակ արդյունքը, որից տուժում են ԱՄՆ–ի կողմնակիցներն ու դաշնակիցները։

Վաշինգտոնի դեմ խաղում են նույնիսկ ՆԱՏՕ–ում նրա կողմնակիցները և դաշնակիցները։

Այդ պատճառով Եվրամիությունը բավական կոշտ ելույթ է ունեցել ամերիկյան պատժամիջոցների դեմ։ Եվ ոչ միայն Եվրամիությունը և եվրոպական պետությունները։

Նոյեմբերի 5–ին, երբ Վաշինգտոնը պաշտոնապես հայտարարեց Իրանի դեմ ուղղված իր պատժամիջոցների քաղաքական երկրորդ փուլի մեկնարկի մասին, բավական կտրուկ արձագանք եղավ մյուս պետություններից։

Հայկական նավթ. ի՞նչ արձագանք է գալիս երկրի ընդերքից

Օրինակ, Չինաստանից ասացին, որ հնարավոր ամեն ինչ կանեն, որպեսզի Իրանի «նյարդերը տեղի չտան» և Թեհրանը հանկարծ դուրս չգա միջուկային գործարքից։

«Չինաստանն ափսոսում է ԱՄՆ–ի որոշման համար։ Մենք նաև ուշադրություն ենք դարձրել, որ միջազգային հանրության անդամները դեմ են արտահայտվել միակողմանի պատժամիջոցներին և էքստերիտորիալ իրավասությանը», – ասել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Խուա Չունինը։

Նույն կարծիքին է նաև Ռուսաստանի դաշնությունը, որը մտադիր է հնարավոր ամեն ինչ անել, որպեսզի Իրանի հետ գործարքը չտապալվի։

Ռուսաստանը Չինաստանի և եվրոպական գործընկերների հետ միասին բոլոր ջանքերը կգործադրի իրանական միջուկային գործարքի արդյունավետ և կայուն զարգացման համար, հայտարարել է Վիեննայում միջազգային կազմակերպություններում և ՄԱՏԱԳԷ–ին կից ՌԴ մշտական ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը։ Նա ամերիկացիների նման պահվածքն անվանել է «անհեթեթ և վտանգավոր»։

Ավելին, գործարքի բոլոր կողմնակիցները (ներառյալ ամերիկացիները) հասկանում են, որ նույնիսկ իրանական նավթի վրա լիարժեք էմբարգո սահմանելու փորձը կարող է բացասաբար անդրադառնալ էներգակիրների համաշխարհային շուկայի վիճակի վրա։

Իրանին վերաբերող «նավթային պատժամիջոցների» դեմ ելույթ է ունեցել նաև Թուրքիան։ Այդ երկրի փոխնախագահ Ֆուատ Օտկայը բավական կտրուկ է արտահայտվել` հասկացնելով, որ առանց համաշխարհային հանրության հետ համաձայնեցման միակողմանի պատժամիջոցներ ընդունելը հակասում է արդարության սկզբունքներին։

ԱՄՆ-ն Բաքվի ու Երևանի միջոցով ճնշում է Իրանին. ինչու բոլտոնյան աշունը Հայաստանին չի սազում

Պարզվում է, որ Անկարան արդեն պաշտոնապես նախազգուշացրել է ԱՄՆ–ին, որ բոլորովին մտադիր չէ կապերը խազել այնպիսի հեռանկարային առևտրային գործընկերոջ հետ, ինչպիսին Իրանն է։

Պատժամիջոցների տակ հայտնված երկրների պահվածքը, վերջին հաշվով, ոչ մի արտառոց բանով աչքի չի ընկնում։ Ի սկզբանե հասկանալի էր, որ Թեհրանը կոշտ դիրքորոշում կզբաղեցնի Վաշինգտոնի նկատմամբ, առավել ևս երկրների աջակցության ֆոնին, որոնք ոչ միայն լրջորեն կախված են նրան նավթային առաքումներից (Չինաստան, Հնդկաստան, Թուրքիա), այլ նաև նրանցից, որոնք հնարավոր ամեն ինչ անում են, որպեսզի պահպանեն միջուկային գործարքը։

Դա միայն Ռուսաստանը չէ. կան նաև եվրոպական պետություններ՝ առնվազն Ֆրանսիան և Գերմանիան։ Հենց այդ պատճառով իրանական բարձրաստիճան պաշտոնյաները բավական կտրուկ են արտահայտվում ամբիոններից։

Իրանի նախագահ Ռոուհանին, օրինակ, այսօր հերթական անգամ կտրուկ է արտահայտվել ամերիկացիների հետ նոր բանակցություններ սկսելու վերաբերյալ։

Դրանք կարող են սկսվել միայն մի դեպքում, եթե ԱՄՆ–ը սկսի կատարել իր պարտավորությունները 2015թ–ին ստորագրված իրանական միջուկային գործարքի համաձայն։ Եվ ոչ մի րոպե ավելի շուտ։

Բոլտոնի ծայրահեղ հստակությունը. ԱՄՆ–ն ձգտում է նվազեցնել ռուսական ազդեցությունը ՀՀ-ում

Ավելին, Իրանի նախագահը վստահ է, որ իր երկիրը ցանկացած պայմանի դեպքում նավթ կվաճառի էներգակիրների միջազգային շուկայում։ Եվ ամերիկացիները ջանքերը չեն կարող դրան խանգարել։ Դա սպասելի էր։

Սպասելի էր նաև այն, որ Վաշինգտոնը, ներկայացնելով Իրանի դեմ պատժամիջոցների նավթային փուլը, վստահեցրեց, որ իրեն արդյունքում կհաջողվի իրանական նավթի առաքումները հասցնել զրոյի։ Միայն ժամանակ է պետք։

Մոտավորապես այդ ոգով էր պետքարտուղար Պոմպեոն  ելույթը, որում նա հայտարարեց, որ ԱՄՆ–ը ոչ մեծ «միջանցք» է թողնում նրանց համար, ովքեր կախված են իրանական նավթից։

Այդ ութ պետությունների անունները չի նշվում, սակայն ենթադրվում է, որ խոսքը Թայվանի, Չինաստանի, Հնդկաստանի, Ճապոնիայի, Հարավային Կորեայի, Իտալիայի, Թուրքիայի և ԱՄԷ–ի մասին է։

Պոմպեոն պնդում է, որ իրանական նավթի արտահանման ծավալն արդեն անկում է ապրել՝ օրական երկուսուկես միլիոն բարելից իջնելով մեկ միլիոնի։ Դեռ հասկանալի չէ, թե որքանով է դա համապատասխանում իրականությանը։