Բորյա Ադամյանը կլարնետ է նվագում և արդեն այնքան լավ է տիրապետում տեխնիկային, որ բավական դժվար ստեղծագործություններ է կատարում։
Նրա երգացանկը, իհարկե, յուրօրինակ է, սակայն դա, ինչպես ասում են, ճաշակի հարց է։ Իսկ ահա մեծահասակների նման մատին դրված մատանին տղային այդքան էլ սազական չէ։ Սակայն դա էլ մենք չէ, որ պետք է որոշենք։