Պատժամիջոցները չեն ստիպի Իրանին կատարել ԱՄՆ պահանջները. Օբամայի նախկին օգնական

Վաղն ուժի մեջ են մտնում Իրանի դեմ ԱՄՆ նոր պատժամիջոցները:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի — Sputnik.  Նոր պատժամիջոցները չեն ստիպի Իրանին կատարել Միացյալ Նահանգների պահանջները:

Բաքուն հայտարարել է Գյանջայում ահաբեկիչների ոչնչացնելու մասին

Այս մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի՝ Մերձավոր Արևելքի գծով նախկին օգնականներից Ռոբերտ Մալլին:

«Նրանց պահանջած փոփոխություններն այնքան հիմնարար են, որ պատկերացնել դրանց ի կատար ածումը գործող ռեժիմի պայմաններում ուղղակի անհնարին է», - ասել է Մալլին:

Նա նաև նկատել է, որ այս ամենի հետ մեկտեղ Վաշինգտոնում ոչ ոք բացահայտ չի խոսում Իրանում ռեժիմի փոփոխության նպատակի մասին:

«Իմ ճանաչած մարդկանցից որևէ մեկը չի կարծում, որ Իրանում նայելու են այդ ցուցակին ու մտածեն՝ «Վայ, սրանցից որ մեկը մենք կատարենք», - եզրափակել է Մալլին:

Հիշեցնենք, որ Իրանի դեմ ԱՄՆ նոր պատժամիջոցները ուժի մեջ կմտնեն վաղը՝ նոյեմբերի 5-ին: