Համով Հայաստան. ինչպես հայկական իշխանը համախմբեց հրեաներին և հայերին

Մայրաքաղաքի ռեստորաններից մեկում այս ուտեստը հայ և հրեա ժողովուրդների բարեկամության խորհրդանիշ են համարում։
Sputnik

«Համով Հայաստան» նախագծի շրջանակում Sputnik Արմենիայի թղթակիցները կպատմեն, թե ինչպես պատրաստել «Արքա Տիգրան» ուտեստը։

Այն պատրաստելու համար անհրաժեշտ է ձուկ, լոլիկ, կարտոֆիլ, խնձոր, սոխ, թարխուն, կիտրոն։ Համեմունքներից`  դարչին, մեխակ, աղ, պղպեղ։

«Ուտեստն այդպես են անվանել, քանի որ այն մարմնավորում է հայ–հրեական բարեկամությունը։ Տիգրան Մեծի օրոք շատ հրեաներ էին Հայաստան եկել։ Ուտեստը նրանց պատվին են կոչել», – Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց մայրաքաղաքի ռեստորաններից մեկի շեֆ–խոհարար Ռոբերտ Հարությունյանը։

Նա ընդգծեց, որ բաղադրատոմսը բավական պարզ է։ Ցանկացած օջախում այդ բաղադրիչներն առկա են։ Յուրաքանչյուրը կարող է պատրաստել այդ ուտեստը։  Մանրամասները դիտեք տեսանյութում։