Երևանում մեքենա է այրվում. տեսանյութ

Երևանի կենտրոնում ավտոմեքենան հայտնվել է հրդեհի ճիրանում։ Sputnik Արմենիան կադրեր է ներկայացնում դեպքի վայրից։
Sputnik

Երևանում` Բաղրամյան պողոտա–Իսահակյան փողոց խաչմերուկում, Mercedes Benz մակնիշի ավտոմեքենա է այրվում։ Sputnik Արմենիայի թղթակիցը դեպքի վայրից հայտնում է, որ հրշեջներն առայժմ չեն ժամանել։ Նախնական տեղեկություններով` տուժածներ չկան։

Հրդեհը բռնկել է նոյեմբերի 3-ին, ժամը 16։30-ի սահմանում։

Այլ մանրամասներ առայժմ հայտնի չեն։