Եգիպտոսում ռուսական ՄԻԳ-29 oդանավ է կործանվել

Օդաչուն հասցրել է կատապուլտով դուրս նետվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի – Sputnik. Ռուսական ՄԻԳ-29Մ կործանիչն այսօր՝ նոյեմբերի 3-ին, կործանվել է ուսումնական թռիչքի ժամանակ: ՌԻԱ Նովոստիին այս մասին հայտնել են Միավորված ավիաշինական կորպորացիայի մամուլի ծառայությունից։

ՄիԳ-29 կործանիչն ընկել է Մոսկվայի մարզում

«Կոմերսանտն» ավելի վաղ գրել էր, որ կործանիչները Եգիպտոս են առաքվել այս տարի։

Պարբերականի տվյալով` միջադեպի պատճառ կարող էին դառնալ կա՛մ տեխնիկական անսարքությունները, կա՛մ օդաչուի սխալ քայլերը: Նշվում է, որ եգիպտացի օդաչուն հասցրել է կատապուլտով դուրս նետվել, նրա կյանքին վտանգ չի սպառնում:

«Մենք օպերատիվ տեղեկություններ ունենք Եգիպտոսի օդուժի ՄԻԳ-29Մ-ի վթարի վերաբերյալ: Մոտ ժամանակներում մեր տեխնիկական մասնագետները կմեկնեն Եգիպտոս՝ օգնելու միջադեպի հետաքննության գործընթացին», - հայտնել են Միավորված ավիաշինական կորպորացիայից:

ՄիԳ-29–ը չորրորդ սերնդի կործանիչ է, որը նախագծվել է ԽՍՀՄ օդային գերազանցության համար։