«Գաստրո շոկ» և ոչ միայն․ ինչով Հայաստանը կփայլի Yerevan Food Fest-ում

«Երևան ֆուդ ֆեստը» խոստանում է վերածել Երևանը գաստրոնոմիական մայրաքաղաքի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի — Sputnik. «Երևան ֆուդ ֆեստի» հյուրերը զարմացած են Հայաստանի կոլորիտով, ռեստորաններով և գաստրոնոմիական առանձնահատկություններով։

«Գաստրո շոկ» և ոչ միայն․ ինչով Հայաստանը կփայլի Yerevan Food Fest-ում

Այդ մասին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց «Երևան ֆուդ ֆեստի» ղեկավար Աննա Մազմանյանը։

Տավուշցի գինեգործը հարսնացու է փնտրում և պապի բաղադրատոմսով գինի առաջարկում

Հինգշաբթի Երևանում բացվեց «Երևան ֆուդ ֆեստ» երկրորդ գաստրոնոմիական տոնը։ Փառատոնի ծրագրում ներառված են դասախոսություններ խոհարարության և զբոսաշրջության մասին, վարպետության դասեր, ֆիլմերի ցուցադրություններ, ընթրիքներ։ Փառատոնը կտևի մինչև նոյեմբերի 6-ը։ «Նրանք չեն պատկերացրել, որ մենք այսպիսի մակարդակի հաստատություններ, մթերք, գինի, պրոֆեսիոնալ խոհարարներ ունենք», - ասաց Մազմանյանը։

Նրա խոսքով՝ փառատոնի նպատակն է ներկայացնել Հայաստանը հենց գաստրոնոմիական առանձնահատկությունների առումով, ցույց տալ Երևանը որպես գաստրոնոմիական մայրաքաղաք, ծանոթությունների և շփման հարթակ դարձնել։

«Փառատոնը նպաստում է զբոսաշրջիկների հոսքին և, որպես կանոն, նոր աշխատատեղերի ստեղծմանը», - նշեց նա։

Հիշեցնենք, որ փառատոնը նման ձևաչափով Երևանում տեղի կունենա երկրորդ անգամ։ Զվարճացնող մասից բացի կլինի նաև ճանաչողական ծրագիր։

«Գաստրո շոկ» և ոչ միայն․ ինչով Հայաստանը կփայլի Yerevan Food Fest-ում

Տարբեր մասնագիտությունների ներկայացուցիչները՝ սկսած լրագրողներից, վերջացրած ճարտարապետներով և խոհարարներով, կարող են շատ բան սովորել երկրում զբոսաշրջությունը զարգացնելու համար։

Համով Հայաստան. ինչու է Կոլումբիայի նախագահը հիացած «Արմենիա» սուրճով

Բայց, իհարկե, ավելի շատ գուրմանների բախտը կբերի, քանի որ մի քանի ռեստորաններում տեղի կունենան ընթրիքներ՝ միշլենյան և հայ խոհարարների մասնակցությամբ։ Ընդ որում` կօգտագործվեն մթերքներ Կոտայքից, Արմավիրից և Տավուշից։

Հայաստանում տեղի կունենան բազմաթիվ փառատոններ՝ գինու, ձմերուկի, խորովածի, տոլմայի, ղափամայի, գարեջրի, գինու և նույնիսկ ազգային տարազի։ Ոլորտի փորձագետները կարծում են, որ նրանք բարձրացնում են երկրի գրավչությունը։ Այդ թվում նաև այդ պատճառով 2017թ-ին Հայաստան է այցելել  մոտ 15 միլիոն զբոսաշրջիկ, ինչը 18,7 տոկոսով ավելի է, քան 2016թ-ին։ Այս տարվա առաջին կիսամյակում այդ ցուցանիշն աճել է ևս 10,2 տոկոսով։

Sputnik Արմենիա գործակալությունը փառատոնի ինֆորմացիոն հովանավորն է։