Դավիթ Տոնոյանը ռազմական համագործակցության մասին համաձայնագիր է ստորագրել Լիբանանում

Պաշտպանության նախարարի պաշտոնակատարը մեկնել է հայ խաղաղապահների տեղակայման վայր։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանն աշխատանքային այցով մեկնել է Լիբանանի Հանրապետություն։ Facebook սոցիալական ցանցում է այս մասին գրել է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

Նիկոլ Փաշինյանը կտրվում է բոլոր գործերից

Օդանավակայանում Տոնոյանին դիմավորել է Լիբանանի պաշտպանության նախարար Յաքուբ Սարրաֆը։

Երկու բարեկամ երկրների պաշտպանության նախարարները, ողջունելով իրար, կարճ քննարկում են ունեցել։

Այսօր՝ նոյեմբերի 2–ին, Տոնոյանն է այցելել է Լիբանանի Հանրապետության պաշտպանության նախարարություն։

Պատվո պահակախմբի ողջույնից հետո նա ծաղկեպսակ է դրել Լիբանանի նահատակված զինվորների հուշարձանին և վառել անմար կրակը։

Այնուհետև երկու նախարարներն աշխատանքային հանդիպում են անցկացրել։ Քննարկվել են համագործակցության համատեղ ծրագրեր տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցեր։

Հանդիպման ավարտին երկու նախարարները ստորագրել են Ռազմական համագործակցության մասին համաձայնագիր։

Լիբանանի Հանրապետության պաշտպանության նախարարությունից Տոնոյանը մեկնել է հայ խաղաղապահների տեղակայման վայր։