Նոր տարին նոր Հայաստանում. հայտնի է Հայաստանի նոր վարչապետի նշանակման օրը

Նորընտիր Ազգային ժողովի պատգամավորներն առաջին նիստը կանեն Նոր տարվա նախօրեին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի – Sputnik. Նորընտիր Ազգային ժողովի պատգամավորները խորհրդարանում առաջին անգամ կհավաքվեն դեկտեմբերի 31-ին։ Facebook սոցիալական ցանցում այս մասին գրել է ՀՀ վարչապետի խորհրդական Մեսրոպ Առաքելյանը։

«Նորընտիր Ազգային Ժողովի առաջին նիստը և նոր վարչապետի նշանակումը տեղի է ունենալու դեկտեմբերի 31-ին: Նոր տարին նոր Հայաստանում»,– գրել է նա։

Նոր տարին նոր Հայաստանում. հայտնի է Հայաստանի նոր վարչապետի նշանակման օրը

Նշենք, որ ԱԺ արտահերթ ընտրությունը նախատեսված է դեկտեմբերի 9-ին։