Երկու տարբերակ կա. Ավինյանը Ալավերդու պղնձաձուլական գործարանի վերաբերյալ սցենարների մասին

Ալավարդու պղնձաձուլական գործարանի ու ՎՏԲ բանկի միջև հակասություն է ծագել. Հայաստանի կառավարությունը փորձում է կարգավորել իրավիճակը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի — Sputnik. Ալավարդու պղնձաձուլական կոմբինատը վաղ թե ուշ պետք է կամ մոդեռնիզացնել, կամ փակել։

Ինչո՞ւ է կասեցվել Ալավերդու գործարանի աշխատանքը. «Վալլեքսը» հայտարարություն է տարածել

Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը։

Փոխվարչապետի պաշտոնակատարը հոկտեմբերի կեսից բանակցություններ  է վարում կոմբինատի սեփականատիրոջ, VallexGroup–ի ղեկավար Վալերի Մեջլումյանի ու ՎՏԲ բանկի ներկայացուցիչների հետ`գործարանի աշխատանքը շարունակելու նպատակով։

Ավինյանը նշեց, որ երկու ընկերությունների միջև հակասություն է ծագել ու կառավարությունն այժմ փորձում է նպաստել իրավիճակի տրամաբանական հանգուցալուծմանը։

«Բանակցություններ են ընթանում, առաջիկայում դրանք կավարտվեն։ Մենք կանենք մեզանից կախված ամեն ինչ , որ լուծենք խնդիրը։ Հիմա քննարկվում է բնապահպանական ռիսկերի նվազեցման հարցը։ Բայց վաղ թե ուշ գործարանը պետք է կամ մոդեռնիզացվի, կամ փակվի», – ընդգծեց փոխվարչապետի պաշտոնականը։

Հոկտեմբերի 19–ին Ալավարդու պղնձաձուլական գործարանը կասեցրեց իր աշխատանքը, որից հետո աշխատակիցները փակել էին М6 միջպետական ճանապարհը, որը հայ–վրացական սահման է տանում։

Նրանք պահանջում էին չդադարեցնել կոմբինատի աշխատանքը։ Խորհրդային տարիներին կոմբինատը մաքուր պղինձ էր արտադրում, որը պիտանի էր արդյունաբերության համար։

Ալավերդու գործարանի տերերը շանտաժի են ենթարկում Հայաստանի կառավարությանը

Հիմա միայն խառնուրդաշատ պղինձ (կիսաֆաբրիկատ), ինչը և բնապահպանական խնդիրներ է առաջացնում։ Բանն այն է, որ խորհրդային շղթան անջատելուց հետո գործարանում արդեն չեն կարողանում ծծմբային գազեր որսալ (հանքում պղնձի հետ նաև ծծումբ կա)։ Արդյունքում գործարանը ծծմբային անհիդրիդ է արտանետում, ընդ որում` սահմանային թույլատրելի կոնցենտրացիան բարձր (տարեկան 5,6 հազար տոննայի փոխարեն 38 հազար տոննա)։

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից 2018թ. օգոստոս ամսին Ընկերությունում իրականացրած ստուգման արդյունքում Ընկերությանը ներկայացվել է 380 մլն դր. լրացուցիչ տուգանքի ակտ, որը վերաբերում է 2015թ. հուլիսից մինչև 2018թ. հուլիս ընկած ժամանակահատվածի արտանետումներին:

Իրավիճակը սրվել է  այն պատճառով, որ գործարանը պարտք է ՎՏԲ բանկին։  Գործարանը բանկին չի վճարել 500 միլիոն դոլար վարկն ու տոկոսները, ինչի հետևանքով կոմբինատը բանկի սեփականությունն է դարձել։