Նիկոլ Փաշինյանը կտրվում է բոլոր գործերից

ՀՀ վարչապետի պաշտոնակատարն արձակուրդ է վերցրել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը որոշել է հանգստանալ։ Նա այս մասին գրել է Facebook սոցիալական ցանցում։

«Մինչև երկուշաբթի կտրվում եմ բոլոր գործերից: Ձեր թույլտվությամբ՝ ինձ թույլ եմ տալիս փոքրիկ արձակուրդ: Սիրում եմ բոլորիդ»,– գրել է նա։

Փաշինյանի մամուլի խոսնակ Արման Եղոյանը Sputnik Արմենիային հայտնեց, որ սա պաշտոնական արձակուրդ չէ։

«Պարզապես ավելի թեթև գրաֆիկով կաշխատի։ Այսպես է որոշել նա»,– ասաց նա։

Նշենք, որ Փաշինյանը երեկ` նոյեմբերի 1-ին մեկնել է Արցախ։