Գլխավորը մարդկանց անվտանգությունն է. Մնացականյանը` արցախյան կարգավորման մասին

Փաշինյանի և Ալիևի պայմանավորվածություններն օգնել են նվազեցնել ռիսկերը և պահպանել բանակցությունների մթնոլորտը, կարծում է ԱԳՆ ղեկավարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի — Sputnik. Ղարաբաղյան հիմնահարցը Հայաստանի համար, առաջին հերթին, մարդկանց անվտանգության հարցն է։

ՀՀ-ն կապահովի ամբողջ իրավական հիմքը զինվորականներին Սիրիա ուղարկելու համար. Մնացականյան

Այդ մասին արտգործնախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը հայտարարեց խորհրդարանում 2019թ–ի պետբյուջեի նախագծի քննարկման ընթացքում։

«Ընդգծելով Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի և նրա անվտանգության կարևորությունը` մենք ցույց ենք տալիս, որ մեզ համար հակամարտությունն առաջին հերթին այնտեղ ապրող 150 հազար մարդու տարրական ֆիզիկական անվտանգության հարցն է», – նշեց Մնացականյանը։

Նա ասաց, որ հարցը պետք է լուծվի բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, իսկ արցախցիների կամարտահայտումը որոշիչ նշանակություն ունի։

Մնացականյանը հիշեցրեց, որ սեպտեմբերին Դուշանբեում հանդիպել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Այս շաբաթ ձեռք են բերվել պայմանավորվածություններ, որոնք օգնել են նվազեցնել ռիսկերը և պահպանել բանակցությունների մթնոլորտը, նշեց նա։

Միաժամանակ Հայաստանը շատ զգայուն է արձագանքում հակամարտության շուրջ հռետորաբանության հարցերին, որոնք կարող են հանգեցնել հակամարտության թեժացմանը, հավելեց Մնացականյանը։