Բեռնատարի վարորդը չի կարողացել կառավարել մեքենան և ընկել է գետը

Դիտեք տեսանյութում, թե ինչպես է մեծ բեռնատարն ընկնում ջրի մեջ անհաջող կառավարման պատճառով։
Sputnik

Facebook սոցցանցում տարածվում է մի տեսանյութ, որում խողովակներ տեղափոխող բեռնատարը գետն է ընկնում։

Բարեբախտաբար, բեռնատարի վարորդը հասցնում է ժամանակին դուրս նետվել իր խցիկից, և ոչ ոք չի տուժում։

Տեսանյութը նկարվել է մի քանի տարի առաջ, սակայն սոցցանցերում միայն օրեր առաջ է սկսել տարածվել։ Ընդհանուր առմամբ այն ավելի քան 0.5 մլն դիտում ունի։