ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի – Sputnik. Կառավարությունը որոշեց վարչապետի աշխատակազմին ամրացված ավտոմեքենաները հետ վերցնել և ամրացնել Նախագահի աշխատակազմին 2, Պետական վերահսկողական ծառայությանը 2 և ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը 3 ավտոմեքենա:
Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված ավտոմեքենաները հետ վերցնելու և համապատասխանաբար Հանրապետության Նախագահի աշխատակազմին, Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայությանը և Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը ամրացնելու մասին որոշման նախագծին:
Կառավարությունը հանձնարարեց Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարին և առաջարկեց Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարին, պետական վերահսկողական ծառայության պետին և Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարին համատեղ ապահովել շարժական գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը՝ շարժական գույքի հաշվառումից հանելու և պետական գրանցման ծախսերն իրականացվելով Հանրապետության Նախագահի աշխատակազմի, Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայության և Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության միջոցների հաշվին: