Հաջող վիրահատությունից հետո Գրանդ փղիկն ոտքի է կանգնել։ Ամենակարևորն այն էր, որ փիղը գիտակցության է եկել նարկոզից հետո, քանի որ երկար ժամանակ նման մեծ կենդանու` թմրեցման միջոցով քնեցնելը վտանգավոր է
Վիրահատությունը, որն անցկացրել են իրականացրել են հատուկ Հարավային Աֆրիկայից ժամանած վիրաբույժները, ավելի քան 3 ժամ է տևել։
«Վիրահատության ընթացքին հետևել է BBC նկարահանող խումբը։ Գրանդը` Big Animal Surgery նոր սերիալի հերոս է դառնալու», – լրագրողներին են հայտնել Թբիլիսիի կենդանաբանական այգում։
Փիղը ծնվել է 1995 թվականին՝ Մոսկվայում: 1999 թվականին նա տեղափոխվել է Երևանի կենդանաբանական այգի։ Մինչև 2014 թվականը հսկան ապրում էր այստեղ, բայց՝ միայնակ: Այդ ժամանակ միայնակ էր մնացել նաև Թբիլիսիի կենդանաբանական այգու հսկա տիրուհին և քանի որ փղերը շատ էմոցիոնալ են ու որոշակի տարիքում խիստ զգում են զուգընկերոջ ներկայության կարիք 2014 թ.-ին որոշվեց Գրանտին տեղափոխել Թբիլիսի, իսկ այնտեղից Երևան եկավ թբիլիսաբնակ գեղեցկուհու որդին՝ Բունկան, որն այժմ բնակվում է Հայաստանի մայրաքաղաքում՝ Գրանտ երկրորդ անձնագրային անվամբ:
Բունկան մեզ մոտ լավ է զգում՝ իր չարաճճիություններով ու հնարքներով հանդերձ: