Կոմիտաս-Վաղարշյան փողոցների խաչմերուկում վանդակաձև դեղին հորիզոնական գծանշումներ կլինեն

Տրանսպորտային միջոցների խցանումներից խուսափելու նպատակով Երևան քաղաքի Կոմիտաս-Վաղարշյան փողոցների խաչմերուկում 2018թ. նոյեմբերի 1-ից կլինեն դեղին գույնի վանդակաձև հորիզոնական գծանշումներ:
Sputnik

Երևան քաղաքի Կոմիտաս-Վաղարշյան փողոցների խաչմերուկում 2018թ. նոյեմբերի 1-ից կլինեն դեղին գծանշումներ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:

Սա նշանակում է, որ արգելվելու է մուտք գործել տվյալ խաչմերուկ (վանդակաձև գծանշված տարածք), եթե առաջացել է խցանում, որը վարորդին կհարկադրի այնտեղ կանգ առնել՝ խոչընդոտելով այլ տրանսպորտային միջոցների երթևեկությանը:

Մանրամասները՝ տեսանյութում: