Օմսկում այրել են Հայաստանից ներկրված 900 գերբերա. պատճառը ծաղկային թրիպսն է

Արևմտյան ծաղկային թրիպսը (Frankliniella occidentalis) բանջարեղենի, դեկորատիվ և ծաղկային կուլտուրաների ամենավտանգավոր վնասատուն է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի — Sputnik. Օմսկում այրել են 900 հատ գերբերա` ներկրված Հայաստանից, հաղորդում է Ռոսսելխոզնադզորի Օմսկի շրջանի վարչության մամուլի ծառայությունը։

Գերատեսչության մասնագետների կողմից ապրանքը ստուգելու ժամանակ հայտնաբերվել է վտանգավոր վնասատու` ծաղկային թրիպս։

«Գանգստերական ֆիլմ» Ջավախքում. հայերը ծեծկռտուքի մեջ են ընկել Զուրաբիշվիլու պատճառով

«Վտանգավոր կարանտինային վնասատուի տարածումը կանխելու նպատակով շրջանի տարածքում սեփականատիրոջը կարգադրվել է ոչնչացնել վարակված ծաղիկների խմբաքանակը։ Հոկտեմբերի 30–ին վարչության պաշտոնատար անձանց ներկայությամբ ծաղիկներն այրելու ճանապարհով ոչնչացվել են», – ասվում է հաղորդագրությունում։

Նշվում է, որ ծաղիկներից բացի կարող են վարակված լինել որոշ մրգեր, բանջարեղեն, օրինակ՝ ելակ, վարունգ, դեղձ։

Արևմտյան ծաղկային թրիպսը (Frankliniella occidentalis) ճանաչվել է բանջարեղենի, դեկորատիվ և ծաղկային կուլտուրաների ամենավտանգավոր վնասատուն։ Այն շատ դժվար է չեզոքացնել նույնիսկ դեղամիջոցների օգնությամբ։