Հայաստանի ոսկու հանքերը օֆշորային գոտում գրանցված ընկերություն է գնել

Ղրղըզստանում գործող Chaarat Gold ընկերությունը Հայաստանի հարավում երկու ոսկու հանք է գնել։ Ընկերությունը Վիրջինյան կղզիներում է գրանցված։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի — Sputnik. Ռուսական «Պոլիմետալ» հոլդինգը վաճառել է Հայաստանում իր հանքերի շահագործման իրավունքը։ Այս մասին գրված է ընկերության հաղորդագրության մեջ։

Օֆշորային ընկերությունն ուզում է տիրանալ Հայաստանի հանքերին. ՏՄՊՊՀ–ի հետաքննությունը

Լեռնահարստացման կոմբինատն ու երկու հանքերում արդյունահանման իրավունքը 55 մլն դոլարով գնել է Chaarat Gold-ը։ Սա միջազգային կազմակերպություն է, որը ոսկու արդյունահանմամբ է զբաղվում է Ղրղըզստանի հանքավայրերում։

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, «Պոլիմետալն» ուզում է կենտրոնանալ ավելի խոշոր հանքավայրերի վրա։ Ընկերությունը համարում է, որ Շահումյանի հանքավայրը փոքր է և շատ ծախսատար։

Ընկերությունը Հայաստանում երկու հանքավայր էր շահագործում` Շահումյանի (բազմամետաղային) և Լիճքվազ-Թեյի (ոսկու)։ Դրանց ընդհանուր պահուստները, ոսկու պայմանական հաշվարկով, կազմում են 500 հազար ունցիա կամ ընկերության պահուստների 3%-ը։ Այնտեղ աշխատում է աշխատուժի ընդհանուր ծավալի 7%-ը։ Արդյունքում Հայաստանում ոսկու 1 ունցիայի համար (AISC ցուցանիշ, հաշվի առնելով բոլոր ծախսերը) ընկերությունը մոտ 1 300 դոլար էր ծախսում կամ մոտ 1.5 անգամ շատ, քան իր մյուս հանքավայրերում (մոտ 880)։

«Պոլիմետալը» Հայաստանում ակտիվներ է ձեռք բերել 2016 թվականի ապրիլին 38 մլն դոլարով (որոնցից 9 մլն-ը` ոսկու արդյունահանման հարկերի հաշվին)։

Chaarat Gold ընկերությունը զբաղվում է ոսկու արդյունահանմամբ Ղրղըզստանի Կումտոր խոշոր հանքավայրում։ Ընկերության բաժնետոմսերը վաճառվում են Լոնդոնի ֆոնդային բորսայի (LSE) Այլընտրանքային ներդրումների շուկայում (AIM)։ Ընկերության բաժնետերերից մեկը չինական China Nonferrous Metals International Mining Co-ն է, որը վերահսկում է ՉԺՀ կառավարությունը։ Բաժնետերերի թվում կան նաև արտասահմանյան մի քանի ներդրողներ։ Ընկերությունը գրանցված է Բրիտանական Վիրջինյան կղզիներում։