Հայ երգչի համար «մարտեր» են մղել Բաստան և Շնուրը. տեսանյութ

Շահեն Հովհաննիսյանը ցնցել է «Ձայնը» շոուի ժյուրիի անդամներին։ Բաստան և Շնուրովն ամեն կերպ փորձել են «գայթակղել» երգչին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի — Sputnik. Ռուսական «Ձայնը» շոուի մասնակից Շահեն Հովհաննիսյանը (Սանկտ Պետերբուրգ) ստիպել է «վիճել» ժյուրիի անդամներ Վասիլի Վակուլենկոյին, որը հայտնի է Բաստա անունով, և «Լենինգրադ» խմբի մենակատար Սերգեյ Շնուրովին։

Կույր լսումների ժամանակ նա երգել է Ռեյ Չարլզի «I've Got a Woman» ստեղծագործությունը։ Երգիչը նվաճել է ոչ միայն հանդիսատեսի, այլ նաև ժյուրիի երեք անդամների սրտերը։ Երգի կատարման երկրորդ վայրկյանին Բաստան սեղմել է կոճակը և շրջվել։ Ռեփերի օրինակին հետևել են Շնուրովը և երգչուհի Անի Լորակը։

«Հիանալի է։ Կպահանջվեն փորձեր, իսկ մենք մի քաղաքից ենք, մեզ համար ավելի հեշտ կլինի փորձերի ժամանակ, քան Մոսկվա, Թբիլիսի, Ռոստով մեկնելը», — ասել է Շնուրովը` Շահենին խորհուրդ տալով ընտրել իր թիմը։

Բաստային դա ոգևորել է, և նա հայտարարել է, որ Շահենի հետ աշխատելու համար կտեղափոխվի Սանկտ Պետերբուրգ։ Շնուրովն օգտվել է առիթից և ստիպել է նրան գրություն ստորագրել։

«Յոթ փորձ, երեքի ժամանակ կխմենք, ինչպես դա ընդունված է Պիտերում, եթե դուք գնաք Սերյոժայի մոտ։ Սուպեր կատարում։ Կկործանեն, մի գնա նրանց մոտ», — կատակել է Բաստան։

«Սարի աղջիկ» երգի հայ–ադրբեջանական կատարումը «պայթեցրել» է դահլիճը. տեսանյութ

«Ո՞ւր գնա, եթե նա ապրում է Սանկտ Պետերբուրգում։ Արդեն եկել է », — պատասխանել է Շնուրովը։

Լորակը հետևել է «մարտերին»` երբեմն կարգի հրավիրելով նրանց և փորձելով իր թիմ տանել հային։

Շահենը շփոթվել է և երկար ժամանակ չի կարողացել ընտրություն անել, բայց հետո որոշել է հետևել Սերգեյ Շնուրովի խորհրդին և ընտրել է նրան` Սանկտ Պետերբուրգում փորձ անելու համար։