Հարձակվող Ֆուրջել Նարսինգը հարցազրույցի է դուրս եկել գոտկատեղին սրբիչ փաթաթած, պիջակ և վերնաշապիկ հագած։
Սկանդալային տեսագրությունը Twitter –ում հրապարակել է Fox Sports հեռուստաալիքը։
Ֆուտբոլիստը «Էքսելսիորի» հետ խաղից հետո լոգանք էր ընդունում։ Հարցազրույցների համար նախատեսված գոտում այդ ընթացքում նրան սպասում էր լրագրող Լեո Օլդեն Բյուրգերը։ Նարսինգը մոտեցավ նրան մինչև վերջ չհագնված։
Օգտատերերը ծիծաղում են անկոմպլեքս մարզիկի վրա, որն իրեն չի կորցրել և հարցազրույց է տվել այդ տեսքով։ «Տղամարդու «հպարտությունը» սրբիչով փաթաթած նա հպարտ ելույթ ունեցավ միլիոնավոր հանդիսատեսի առաջ», – սրամիտ կատակներ են անում օգտատերերը։