«Լեսթերի» սեփականատիրոջ ուղղաթիռը կործանվել է. տեսանյութ

«Լեսթեր» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Վիշայ Շրիվադհանապրաբահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել ԱՊԼ-ի 10-րդ տուրի «Լեսթեր»-«Վեսթ Հեմ» հանդիպումից հետո:
Sputnik

Վթարի հետևանքով երեք մարդ է զոհվել՝ ակումբի սեփականատեր, միլիարդատեր Վիշայ Շրիվադհանապրաբահը, մեկ այլ ուղևոր և օդաչուն:

Ըստ ականատեսների՝ ուղղաթիռը վայր է ընկել King Power մարզադաշտից օդ բարձրանալուց անմիջապես հետո:

Անգլիական «Լեսթերը» պաշտոնական հայտարարություն է տարածել ակումբի սեփականատիրոջ ուղղաթիռի պայթյունի վերաբերյալ:

«Մենք օգնում ենք Լեսթերի ոստիկանությանն ու փրկարար ծառայության աշխատակիցներին` King Power մարզադաշտի տարածքում աշխատանքներ կատարելուն: Ակումբն ավելի մանրամասն տեղեկություն կհաղորդի դեպքի մասին այն ժամանակ, երբ պարզիվի բոլոր մանրամասները»,- ասվում է ակումբի տարածած հայտարարության մեջ: