Պուտինը կատակել է, երբ նախագահի աթոռին նստել է Կոմարովան. տեսանյութ

ՌԴ նախագահը կատակով է հարթել անհարմար իրավիճակը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի — Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հումորով է արձագանքել անհարմար իրավիճակին, որ ստեղծվել է իր և Խանտի Մանսիյսկի ինքնավար մարզի ղեկավար Նատալյա Կոմարովայի հանդիպման ժամանակ։ Այս մասին տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։

Մարզի ղեկավարը սխալմամբ նստել է նախագահի համար նախատեսված աթոռին։ Պուտինը ոչ միայն չի խնդրել փոխել տեղերը, այլև թուղթն ու գրիչը իր կողմ է քաշել ու կատակել. «Սա էլ է լավ տեղ»։

​Պուտինը Խանտի Մանսիյսկ է մեկնել երեկ` ազգամիջյան հարաբերությունների խորհրդի նիստին մասնակցելու։