ՌԱԴԻՈ

«Մատչելի բնակարան երիտասարդ ընտանիքներին» ծրագիրը. Sputnik–ի հյուրն է Արման Ջհանգիրյանը

Sputnik Արմենիայի «Ինտերակտիվ» հաղորդաշարի շրջանակում ՀՀ ՖՆ Ֆինանսական շուկայի վերլուծության և զարգացման բաժնի պետ Արման Ջհանգիրյանը խոսում է «Մատչելի բնակարան երիտասարդ ընտանիքներին» ծրագրի մասին։
Sputnik

Բանախոսը ներկայացրել է երիտասարդ ընտանիքների համար նախատեսված ծրագրի պահանջների փոփոխությունները`ընդգծելով, որ դրանք միտված են շահառուների առավել լայն ընդգրկվածություն ու մատչելիություն ապահովելուն։ Ծրագիրը նախատեսված է այն երիտասարդ ընտանիքների համար, որոնց տարիքային շեմը միասին չի գերազանցում 70 տարեկանը: Ի տարբերություն բնակարանային ապահովության մյուս ծրագրերի, «Մատչելի բնակարան երիտասարդ ընտանիքներին» ծրագրով շահառու կարող է դառնալ նաև երիտասարդ ծնողը, որն իր խնամքի տակ երեխա ունի:

Հաղորդավար՝ Լուսինե Մկրտչյան