Հրաձգություն ամերիկյան Փիթսբուրգում, կան զոհեր

Հրաձգությունը սկսվել է այն պահին, երբ մարդիկ հավաքվել են աղոթելու։ Մահացածների մի մասը սինագոգի հիմնական սրահում են եղել, մյուսները՝ նկուղային։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի — Sputnik. Անհայտ անձը կրակ է բացել ամերիկյան Փենսիլվանիա նահանգի Փիթսբուրգ քաղաքում։ Լրատվամիջոցները հայտնում են 8 զոհի մասին։

Տուժածների վերաբերյալ տվյալներ չկան։ Ենթադրվում է, որ տղամարդը կրակել է ինքնաձիգից։

Տղամարդը շենք է ներխուժել այն պահին, երբ սինագոգում հավաքված հավատացյալներն աղոթել են։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն արդեն տեղյակ է դեպքի մասին։

«Հետևում եմ Փիթսբուրգի իրադարձություններին։ Իրավապահ մարմինները դեպքի վայրում են։ Սքվիրել Հիլ շրջանի մարդիկ պետք է թաքստոցում մնան։ Կարծես՝ մի քանի մարդ զոհվել է։ Զգույշ մնացեք հրաձիգից։ Աստված օրհնի բոլորին», — գրել է Թրամփը Twitter-ում։

Սինագոգում շաբաթ օրերին մեծ թվով հավատացյալներ են լինում, նրանք գալիս շաբաթօրյա ժամերգության։ KDKA հեռուստաընկերությունը հայտնում է, որ տուժել են երկու ոստիկան, ենթադրաբար` հարձակվողի հետ հրաձգության ժամանակ։