Տեսախցիկն արձանագրել է Դիարբեքիր քաղաքում դժբախտ պատահարի պահը։ Կադրերում երևում է, թե ինչպես է հետիոտների ոտքերի տակ անսպասելիորեն փլվում մայթը։
Միջադեպը տեղի է ունեցել հոկտեմբերի 24–ին։ Երկու կանայք կանգ են առել մայթին, հանկարծ նրանց ոտքերի տակ ասֆալտի ծածկույթը քանդվել է։ Հետիոտները վայր են ընկել մի քանի մետր բարձրությունից, հայտնվել փլատակների տակ և տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ստացել։
Ականատեսները և դեպքի վայր ժամանած փրկարարները դուրս են հանել կանանց փոսից։ Այնուհետև նրանց հոսպիտալացրել են։
Նախնական վարկածի համաձայն՝ փլուզման պատճառ է դարձել այդ տարածքում ստորգետնյա պահեստային տարածքների անօրինական շինարարությունը։