Հայուհի Թալին Մանսուրյանը բարձր պաշտոն է ստացել Իրանում

Այդ պաշտոնը խիստ կարևոր է համարվում Իրանում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի — Sputnik. Իրանի Իսլամական Հանրապետության Նավթի ազգային գործակալության տնօրինությունը հայտարարել է, որ hայուհի Թալին Մանսուրյանը նշանակվել է Եկամուտների և ներդրումների հանձնաժողովի նոր տնօրեն։

Այս մասին հայտնում է «Արևելքը»՝ վկայակոչելով իրանական «Իրնա» գործակալությունը:

Աղբյուրի փոխանցմամբ` այդ հանձնաժողովի պատասխանատու դառնալը երկրում համարվում է խիստ կարևոր պաշտոն՝ հաշվի առնելով, որ Իրանը տնտեսական բարդ իրավիճակում է գտնվում:

Талин Мансурян