Բոլտոնի ծայրահեղ հստակությունը. ԱՄՆ–ն ձգտում է նվազեցնել ռուսական ազդեցությունը ՀՀ-ում

ՌՊՀՀ արտասահմանյան տարածաշրջանային ուսումնասիրությունների և արտաքին քաղաքականության ամբիոնի դոցենտ Սերգեյ Մարկեդոնով` Sputnik Արմենիայի համար
Sputnik

Ազդարարելով իր կովկասյան շրջագայության մասին` ԱՄՆ–ի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլտոնը հայտարարել է, որ ծրագրում է գնահատել «զգալի աշխարհագրական դերը», որը Հայաստանը, Ադրբեջանը և Վրաստանը խաղում են Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի հետ հարաբերություններում։

ՀՀ իշխանությունների՝ Բոլտոնի ուղերձների վերաբերյալ լռությունը վտանգավոր է. Շարմազանով

ԱՄՆ–ի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլտոնի այցը Երևան Նիկոլ Փաշինյանը «պատմական» է անվանել։ Հիացական բնորոշումներն անխուսափելի են դիվանագիտական հռետորության համար։ Բայց նույնիսկ եթե դիտարկել ամերիկյան դիվանագետի այցը սթափ վերլուծական հայացքով, ապա պետք է խոստովանել` այդ ամերիկյան պատվիրակությունը վերջին տարիներին Հայաստան այցելած ամենաբարձր մակարդակի խմբերից է։

«Բազեն» գոհ է

Բոլտոնի այցը զգալի հետաքրքրություն է առաջացրել Մոսկվայում։ Հարավային Կովկասը ռուսական արտաքին քաղաքականության մեջ ամենակարևոր ուղղություններից է, իսկ Հայաստանի դեպքում խոսքը գնում է ոչ միայն գործընկերջ, այլ նաև ռազմավարական դաշնակցի, եվրասիական նախագծերի մասնակցի մասին։

Իրավիճակին յուրահատուկ սրություն են հաղորդում երկու գործոններ։ Դոնալդ Թրամփի խորհրդականն ունի «բազեի» համբավ, ինչը նա լիովին ցուցադրել է օրերս Ռուսաստան կատարած այցի ընթացքում։

Եթե խոսենք ոչ թե ընդհանուր միջազգային համատեքստի, այլ ռուս–հայկական հարաբերությունների մասին, ապա մինչև հիմա «թավշյա հեղափոխության» հետևանքներն ակտիվորեն քննարկվում են ինչպես քաղաքական մակարդակում, այնպես էլ փորձագիտական միջավայրում։ Շատերի համար այդ իրադարձությունները երևում են որպես վտանգավոր սցենար, որին աջակցում է Վաշինգտոնը և որն ուղղված է Մոսկվայի համար ռազմավարական կարևոր տարածաշրջանում ռուսական ազդեցության նվազեցմանը։ Եվ գտնվելով Երևանում` Ջոն Բոլտոնը չի զլացել նշել, որ «ավելի կայուն ժողովրդավարության համար հեռանկարն այստեղ գերազանց են»։

Ռուսաստանի սպասումները և մտավախությունները

Մի կողմից, Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխության պահից ի վեր կես տարվա ընթացքում նոր իշխանությունը` Փաշինյանի գլխավորությամբ, կասկածի տակ չի դրել երկկողմ համագործակցության հիմնարար հարցերից ոչ մեկը։ Ավելին, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարությունների միջև դիվանագիտական շփումը պակաս ինտենսիվ չի դարձել։

Ինչ վերաբերում է ԵՄ–ից Երևանի գործընկերներին, ապա Փաշինյանը նրանց հետ երկխոսությունում անընդհատ նշել է Ռուսաստանի կարևորությունն իր երկրի  տնտեսական զարգացման և անվտանգության համար։ Նա նաև խոսել է այն մասին, որ Հայաստանի համար ժողովրդավարությունը ներքին ընտրություն է, այլ ոչ թե արտաքին գերակայությունների փոփոխության հարց։

Մյուս կողմից, Հայաստանում տեղի ունեցած ներքին փոփոխությունները, հեղափոխական հռետորությունը, դրա անհանդուրժողականությունը նոր իշխանության ընդդիմադիրների նկատմամբ և պոպուլիզմը որոշակի մտավախություններ են առաջացնում Մոսկվայում` էլ չասած արդեն կառավարությունում տարբեր ՀԿ–ի ներկայացուցիչների ներկայության մասին, որոնց սատարում են ամերիկյան հիմնադրամները և դրամաշնորհային ծրագրերը։

Այո, բազմիցս «այրվելով» այլ հետխորհրդային երկրներում, Մոսկվան երբեմն չափազանց զգուշավորություն է ցուցաբերում։ Բայց նման պահվածքը լիովին բացատրելի է, քանի որ  տեսանելի ապագայում Եվրասիայի առանցքային խնդիրների վերաբերյալ Մոսկվայի և Արևմուտքի միջև փոխըմբռնման նշաններ չեն երևում։ Եվ այդ համատեքստում կարևոր սյուժե է ղարաբաղյան հակամարտությունը։

Այդ հարցում Ռուսաստանը և ԱՄՆ–ն կոշտ առճակատման մեջ չեն։ Երկու երկրներն են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ են։ Նրանք նաև կողմ են նորացված Մադրիդյան սկզբունքներին` որպես հիմք հայ–ադրբեջանական բազմամյա հակամարտության խաղաղ լուծման համար։ «Ղարաբաղյան հանգույցը» քանդելն այն սակավաթիվ խնդիրներից մեկն է, որտեղ ԱՄՆ–ի և Ռուսաստանի միջև կոոպերացիան երկու կողմերի համար մնում է հնարավոր և ցանկալի։ Բայց մեծ սխալ կլիներ այս ուղղությամբ նույնացնել Վաշինգտոնի և Մոսկվայի մոտեցումները։

Հայաստանն ամերիկյան արտաքին քաղաքական օրակարգում

Ինչո՞վ էր այդքան կարևոր Թրամփի խորհրդականի այցը Երևան։ Ինչպիսի ազդանշաններ է նա ուղարկել ոչ միայն Հայաստանի նոր ղեկավարությանը, այլ նաև մյուս խաղացողներին, որոնք հետաքրքրված են այդ երկրով։

Այդ հարցերի պատասխանները պետք է ստանալ անդրկովկասյան ուղղությամբ ԱՄՆ–ի հիմնական առաջնահերթությունները պարզելով։ Կովկասի երկրները կարևոր են Վաշինգտոնի համար, բայց, ամենայն հավանականությամբ, ոչ որպես արժեքավոր գերակայություն, այլ որպես ավելի խոշոր արտաքին քաղաքական համադրությունների տարրեր, լինի դա Մեծ Մերձավոր Արևելքը, էներգետիկ անվտանգությունը, ՆԱՏՕ–ի ընդլայնվելն Արևելքում, «ժողովրդավարության առաջմղումը»։

ԽՍՀՄ–ի անկման նախօրեին պաշտոնական Վաշինգտոնը Հայաստանին հաճախ շռայլ կոմպլիմենտներ է արել։ Լեռնային Ղարաբաղի համար պայքարը ներկայացվել է որպես «ազատագրում խորհրդային կայսրությունից», ստալինյան ազգային քաղաքականությունից և «ձգտում ժողովրդավարությանը և շուկայական տնտեսությանը»։ Շատ առումներով այդ իներցիան էլ կանխորոշել է «Ազատությանն աջակցելու մասին ակտի» 907–րդ շտկումն ընդունելը, որն արգելել է զենք վաճառել Ադրբեջանին և օգնություն ցուցաբերել Բաքվին այն դեպքում, եթե դա կարող է օգտագործվել հայկական շահերի ոտնահարման համար։

Սակայն հետագայում իրավիճակը փոխվել է։ Ադրբեջանը, որն ի սկզբանե ընդունվել է որպես «խորհրդային ամբողջատիրության կղզյակ», դարձել է Վաշինգտոնի «հուսալի իսլամական դաշնակիցը»։ Եվ, իհարկե, «կառուցողական էներգետիկ գործընկեր»։

Հայտնի ամերիկացի կովկասագետ Կորի Վելտի խոսքով` «բոլոր երեք կովկասյան պետություններից Հայաստանը, հավանաբար, ամենամեծ հիասթափությունն է, քանի որ 1990–ականների սկզբին այնքան շատ սպասումներ են եղել այդ երկրում ժողովրդավարության արագ համախմբման առիթով»։ Սակայն, ինչպես կարծում է փորձագետը, ժողովրդավարական քաղաքականությունը, որը թվացել է՝ ինչ–որ մի տեղ թաքնված է, միշտ սպրդել է։

Այստեղ պետք է բացատրել. ամերիկյան դիվանագետները և քաղաքագետները հաճախ ժողովրդավարության տակ հասկանում են ոչ թե հետևել ինչ–որ վերացական արժեքների, այլ ԱՄՆ–ի արտաքին քաղաքականության ընթացքին։ Ահա և Բոլտոնը Երևանում, մեկնաբանելով Հայաստանը հեռանկարներն այդ ուղղությամբ, հատուկ նշել է «կայուն ժողովրդավարության» կապը «սեփական ինքնիշխանության» իրականացման հետ` չափազանց արտասահմանյան ազդեցությունից կախում չունենալու համար։ Կարդա՛ ռուսական ազդեցությունից, քանի որ Թրամփի խորհրդականն ամերիկյան ազդեցությունն ի սկզբանե դրական է համարում։

Միայն «ճիշտ» զենք

Բոլտոնն անդրադարձել է նաև Երևանի համար այնպիսի զգայուն թեմայի, ինչպիսին է զենքի վաճառքը։ Նա հիշատակել է 907 շտկումը, որն արգելում է ԱՄՆ–ից սպառազինություններ առաքել ղարաբաղյան հակամարտության կողմերին, բայց փաստել է, որ «կան բացառություններ»։ Եվ հատուկ ընդգծել, որ Փաշինյանի հետ զրույցում հայտարարել է ամերիկյան տեխնիկան ռուսականից լավն է։

ՀՀ իշխանությունների՝ Բոլտոնի ուղերձների վերաբերյալ լռությունը վտանգավոր է. Շարմազանով

Նրա խոսքով՝ եթե Վաշինգտոնը զենք առաքեր Երևանին, ապա դա կավելացներ Հայաստանի հնարավորությունները, երբ նա լիովին կախված չէ մեկ խոշոր գերտերությունից։ Այսպիսով, բանն այստեղ միայն կախվածության մեջ չէ, այլ «ճիշտ գերտերությունից» կախվածության, որպիսին Բոլտոնը, բնականաբար, համարում է իր երկիրը։

Տվյալ համատեքստում կարևոր է տեսնել մեկ այլ պահ։ Խոսելով Հայաստանի համար ամերիկյան զենքի շուկան բացելու հնարավորության մասին` Բոլտոնը չի խոստանում, որ այն չի բացվի նաև Ադրբեջանի համար։ Այդ առումով ամերիկյան քաղաքական գործիչների և փորձագետների սիրված փաստարկը Ռուսաստանի ապակառուցողական դերի մասին, որը զինում է Բաքվին և Երևանին, առնվազն երկակի է երևում։ Ըստ էության՝ ԱՄՆ–ն հանդես է գալիս ոչ թե հակամարտության երկու կողմերին սպառազինելու դեմ, այլ նրա օգտին, որպեսզի այդ գործընթացը վերահսկվի իր կողմից։

Պարզություն և հստակություն «առանց քաղցրաբլիթների»

Վերևում արդեն նշվել է, որ Ռուսաստանի և ԱՄՆ–ի միջև նույնություն չկա ղարաբաղյան կարգավորման հարցում։ Բոլտոնի այցն ավելի շատ է ընդգծել նրանց միջև տարբերությունները։

Եթե Մոսկվայի համար կարևոր է ստատուս քվոն, մինչև Երևանը և Բաքուն չեն գտնի փոխզիջումային որոշում, ապա ԱՄՆ–ն պատրաստ է առաջնորդի դեր ստանձնել բանակցային գործընթացում և արագացնել խնդրի լուծումը։

«Կարևոր ընկեր տարածաշրջանում». Բոլտոնը գրել է հայաստանյան այցի մասին Twitter-ում

Քանի որ Արցախը գերակայություն չէ Վաշինգտոնի համար, ապա ամերիկյան դիվանագիտությունը, ամենայն հավանականությամբ, չափազանց ակտիվ չի լինի։ Բայց գաղափարն այն մասին, որ պետք է լուծում գտնել, որի արդյունքում Հայաստանը, Ադրբեջանը և Թուրքիան պետք է ավելի սերտ կապվեն Արևմուտքի հետ, հստակ շոշափվում է։ Բոլտոնը նշել է, որ այդ դեպքում Ռուսաստանն ավելի քիչ հնարավորություններ կունենա Անդրկովկասի երկրների վրա ճնշում գործադրելու համար։

Այդ առումով պատահական չի թվում Երևանում ԱՄՆ–ի դեսպան Ռիչարդ Միլսի կոչը, որը, ավարտելով իր առաքելությունը, հորդորել է Հայաստանին գնալ զիջումների` թեման փակելու համար։ Տվյալ դեպքում փոխզիջումների ուղղվածությունը երկրորդային է։ Դրանք կանի Բաքուն, թե Երևանը, այդքան կարևոր չէ։ Սկզբունքային է մեկ այլ բան` ռուսական ազդեցության նվազումը։

Իրան, Սիրիա, սփյուռք

Ջոն Բոլտոնը հստակ ազդանշան է ուղարկել հայկական պետությանը, որ իր երկիրը պատրաստ է «առավելագույն ճնշում ցուցաբերել» Իրանի վրա և նույնիսկ ճնշում գործադրել նրա վրա վնասակար պահվածքը շտկելու համար։ Կարելի է միայն ենթադրել, թե ինչպիսի արձագանքներ կառաջացնեն Երևանի նախաձեռնությունները Իրանի հետ անդրսահմանային տնտեսական կապեր հաստատելու կամ Իրանի ու ԵԱՏՄ միջև կամուրջներ կառուցելու ուղղությամբ։

Թրամփի խորհրդականը հոռետեսություն է արտահայտել Սիրիայում հայկական մարդասիրական առաքելության վերաբերյալ։ Նրա խոսքով` կարևոր է, որպեսզի նման նախագծերը չծառայեն հօգուտ այդ երկրի իշխանություններին կամ ահաբեկիչներին։ Ինչպես տեսնում ենք, Բոլտոնը դե ֆակտո նույնացնում է Բաշար Ասադին ահաբեկչական խմբավորումների հետ։ Իսկ սիրիական–իրանական կոոպերացիան տվյալ դեպքում ծանրացուցիչ հանգամանք է։

«Նախևառաջ Ամերիկան» կամ ինչու Թրամփը կարող է զինել Ադրբեջանին

Միաժամանակ Բոլտոնը Հայաստանին ինչ–որ տեսանելի «քաղցրաբլիթ» չի առաջարկել։ Ամերիկյան ներդրումների մասին հարցը քննարկելու ընթացքում նա ըստ էության պատասխանատվությունը գցել է ԱՄՆ–ի հայկական սփյուռքի վրա։ Բոլտոնի խոսքով` մասնավոր հատվածն ավելի լավ է, քան պետական օգնությունը։

Բայց անկախ Հայաստանը գոյություն ունի արդեն 1991թ–ից։ Եվ «հզոր սփյուռքը», հիշատակված Բոլտոնի կողմից, առայժմ հանրապետությունից երկրորդ Կալիֆոռնիա չի սարքել։ Եվ հազիվ թե այդքան խնդիրների առկայության դեպքում (Թուրքիայի և Ադրբեջանի հետ փակ սահմանները, Ղարաբաղում չլուծված հակամարտությունը) կարելի է տեսանելի հեռանկարում ակնկալել սոցիալ–տնտեսական հրաշք սփյուռքի օգնությամբ։ Դա ավելի շուտ ծիսական ցանկություն է, քան առարկայական խոսակցության առաջարկ։

Այսպիսով, ԱՄՆ–ի նախագահի խորհրդականի այցը ինչ–որ նոր թեման չի բացահայտել Հայաստանի և ԱՄՆ–ի հարաբերություններում, ինչպես նաև տարածաշրջանի նկատմամբ Վաշինգտոնի մոտեցումներում։ Սակայն նա ավելի հստակ է ուրվագծել առկա նախապատվությունները։

Շատ բաներ, որոնք նախկին վարչակազմերի ներկայացուցիչները նախընտրել են թաքցնել քաղաքականապես կոռեկտ ձևակերպումներում, բացահայտ ասել են։

Վաշինգտոնը չի ցանկանում ոչ մեկի հետ կիսվել իր ազդեցությամբ կամ հանդուրժել որևէ մեկի ինքնագործունեությունը։ Կարևոր է հասկանալ, թե որքանով այդ իրականությունում Հայաստանի  նոր ղեկավարությանը հարմար կլինի իրագործել իր նպատակները և խնդիրները։