Առողջությունը թույլ չտվեց. Ջիգարխանյանը չի կարողացել իր թատրոնի պրեմիերային գնալ

Արմեն Ջիգարխանյանը դեռ որոշ պրոցեդուրաներ պետք է անցնի հիվանդանոցում, որտեղ նա արդեն մի քանի շաբաթ է գտնվում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի — Sputnik. Ջիգարխանյանի անվան Դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավարը չի կարողացել ուրբաթ գնալ «Մոլյեր» ներկայացման պրեմիերային։

Ջիգարխանյանն ապաքինվում է. թատրոնի դերասանները սպասում են նրան

Այս մասին ՌԻԱ Նովոստիի հաղորդմամբ, լրագրողներին ասել է բեմադրող ռեժիսոր Սերգեյ Վինոգրադովը։

Նշենք, որ մի երկու շաբաթ առաջ դերասանին հիվանդանոց են տեղափոխել։ Ավելի ուշ` Ջիգարխանյանի ընկերը` Արթուր Սողոմոնյանն ասել էր, որ արտիստը լավանում է ու շաբաթվա վերջ նրան կարող են դուրս գրել։

Ուրբաթ թատրոնում կայացավ «Մոլյեր» ներկայացման պրեմիերան` Միխայիլ Բուլգակովի «Սրբերի ստրկացում» պիեսի հիման վրա։ Բեմադրությունը նվիրված է Ջիգարխանյանի ծննդյան օրվան։

«Ցավոք, պարոն Ջիգարխանյանը չի գա։ Մինչև վերջ հույս ունեինք, որ կգա, բայց այդպիսի հնարավորություն չկա։ Հեռախոսով խոսեցի նրա հետ, նա դեռ պետք է որոշ պրոցեդուրաներ անցնի»,  –ասաց Վինոգրադովը։

Նա ավելացրեց, որ Ջիգարխանյանը վշտացել է ու խոր ցավ է ապրում հայտնի դերասան Նիկոլայ Կարաչենցևի մահվան առիթով։

Այնուամենայնիվ, Վինոգրադովը նշել է, որ գեղարվեստական ղեկավարը իր թատրոնի արտիստներին հաջող աշխատանք է մաղթում, քանի որ այդ բեմադրությունն իր համար շատ կարևոր է։