«Ես ու Արթուր Վանեցյանը քենակալներ ենք, բայց պաշտոնը դրա հետ կապ չունի». Բաղրամյան

Բաղրամյանն արդեն տևական ժամանակ է` աշխատում է էներգետիկայի ոլորտում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի — Sputnik. ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի քենակալն է։ Սակայն նա այդ պատճառով չէ պաշտոն ստացել։ Այսօր լրագրողներին այս մասին ասաց Բաղրամյանը։

Կարեն Կարապետյանը կարող է պաշտոն ստանալ նավթային ընկերությունում

Նա հիշեցրեց, որ էներգետիկայի ոլորտում աշխատանքի որոշ փորձ ունի։

«Այնպես որ մենք իսկապես քենակալներ ենք, բայց դա իմ նշանակման հետ ոչ մի կապ չունի։ Մարդիկ, որոնք թեկուզ մի փոքր ճանաչում են ինձ, կհաստատեն, որ ես էներգետիկայում, այսպես ասեմ, պատահական մարդ չեմ», — ասաց Բաղրամյանը։

Նշենք`Բաղրամյանը տեխնիկական գիտությունների թեկնածու է, տարիներ շարունակ ղեկավարել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի վարչությունը։ Հունիսին նշանակվել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ, իսկ հոկտեմբերի սկզբին` նախարար։